Ադրբեջանում ՌԴ դեսպանը հայտարարել է, թե ոչ ոքի չի հաջողվի սեպ խրել Բաքվի ու Մոսկվայի հարաբերություններում

Լուրեր

13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
Բոլորը

«Ոչ ոք չի կարողանա սեպ խրել Ադրբեջանի և Ռուսաստանի բարիդրացիական հարաբերությունների մեջ և խոչընդոտել խոշոր տարածաշրջանային նախագծերի զարգացմանը»,- հայտարարել է «Մոսկվա-Բաքու՝ երկու մայրաքաղաքների երկխոսությունը» համաժողովում Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն ու տեղն է վստահություն հայտնելու, որ ոչ ոքի չի հաջողվի սեպ խրել մեր բարիդրացիական հարաբերությունների մեջ և կանխել խոշոր տարածաշրջանային նախագծերի զարգացումը, ինչպիսին է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը»,-ասել է դեսպանը։

Նա հիշեցրել է, որ մարտի 17-ին Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի մասնակցությամբ տեղի է ունեցել «Խանոբա» գերժամանակակից մաքսային սահմանային անցակետի հանդիսավոր բացումը, որը կօգնի մեծացնել բեռնափոխադրումների ծավալը։ Դեսպանը նաև հայտնել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022թ-ին  հասել է 3,71 մլրդ դոլարի։

«Գաղտնիք չէ, որ մեր երկրների միջև տնտեսական համագործակցության դրական զարգացումները տեղի են ունենում Արևմուտքի աննախադեպ ճնշման ֆոնին, որը ստիպում է բարեկամ պետություններին միանալ հակառուսական պատժամիջոցներին և կրճատել առևտրատնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ»,- ասել է Բոչարնիկովը։

Նա նշել է, որ արևմտյան երկրները «հենց այնպես չեն  օգնություն  տրամադրում մաքսային ոլորտում», առաջին հերթին՝ ապրանքների տեղաշարժին հետևելու մաքսային առցանց գործիքների ներդրման համատեքստում։

«Նման օգնության նպատակն է փորձել ոչ միայն կանխել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների հնարավոր վերաարտահանումը, այլև վերահսկողության տակ դնել Ռուսաստանի Դաշնությանը բարեկամ երկրների ողջ առևտրաշրջանառությունը»,- ասել  է ռուս դիվանագետը։

Բոչարնիկովը նաև հավելել է, որ ՌԴ-ն ու Ադրբեջանը հետագայում էլ «ամեն հնարավորն անելու են շարունակելու Հեյդար Ալիևի գիծը ՝ երկու երկրների հարաբերությունները դարձնելու ավելի լավ ու արդյունավետ»։