Փաշինյանն ուժեղացնում է անվտանգությունը․ խաղաղության պայմանագրի քննարկումների ֆոնին ՊՊԾ-ն տրվեց վարչապետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Պետական պահպանության ծառայությունն արդեն առանձնացվել է ԱԱԾ-ից և գործում է Նիկոլ Փաշինյանի ենթակայության ներքո։ Երկու հատուկ ծառայությունների առանձնացումը կարգավորվում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով, որն ԱԺ-ն քննարկեց ու ընդունեց նախորդ տարեվերջին, իսկ ՀՀ նախագահը ստորագրեց 2023-ի մարտի 24-ին։

Նիկոլ Փաշինյանն այս փոփոխությունը հիմնավորում էր Ազգային անվտանգության ծառայության ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակադրմամբ։

Նշենք, որ իշխանությունները սկսել են նաև արտաքին հետախուզական ծառայութունն ԱԱԾ-ից առանձնացնելու գործընթաց։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այս փոփոխությունից հետո ԱԱԾ-ն պետք է կենտրոնացած աշխատի երեք ուղղությամբ՝ հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար և սահմանադրական կարգի պահպանություն։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը չի բացառում՝ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները մտահոգված են, ինչի համար էլ իրենց անվտանգությունն ապահովող ՊՊԾ-ն առանձնացնում են ԱԱԾ-ից։

ՊՊԾ-ն ԱԱԾ-ից առանձնացվում է, որ վարչապետի անվտանգության ծառայողները չլինեն ռուսական հատուկ ծառայությունների ազդեցության գոտում՝ նշում է ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ չբացառելով, որ այս փոփոխությունն իրականացվում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի հավանական ստորագրմանն ընդառաջ։

Այդուհանդերձ, Նինա Կարապետյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այժմ տեղեկություններ չկան, թե նոր ձևավորված կառույցում ովքեր են աշխատելու և ինչ որակներ ունեն։ Միայն հայտնի է, որ ապրիլի 28-ին վարչապետը Սարգիս Հովհաննիսյանին նշանակել է ծառայության ղեկավար։ Մինչ այս էլ՝ 2020 թվականի դեկտեմբերից, Սարգիս Հովհաննիսյանը զբաղեցնում էր ԱԱԾ ՊՊԾ պետի պաշտոնը։ Վարչապետի վերահսկողության տակ գտնվող ՊՊԾ ղեկավար նշանակված Սարգիս Հովհաննիսյանը հաճախակի հայտնվում է սկանդալային միջադեպերի կենտրոնում։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ պարբերաբար դիմում է ՊՊԾ-ին՝ ընդդիմադիրներին լռեցնելու և ԱԺ դահլիճից դուրս հանելու պահանջով։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը հույս է հայտնում, որ ՊՊԾ-ն, անցնելով Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ, չի դառնա անձնական օգտագործման բանակ։

Նիկոլ Փաշինյանի լիազորությունները ևս մեկով ավելացնելու ֆոնին այսօր լրագրողներն արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանից հետաքրքրվել են՝ արդյո՞ք իշխանությունները պատրաստվում են, այսպես ասած, կտրել սուպերվարչապետական թևերը։

Ընդդիմադիրներն էլ ՊՊԾ-ի՝ վարչապետի ուղիղ ենթակայության տակ անցնելը որակում են ուժայինների գերկենտրոնացում Փաշինյանի ձեռքին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան