Բարսեղ Բեգլարյանը կասկածվում է ինքնիրավչության մեջ. նա հարցաքննվել է. ՔԿ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի կողմից բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչություն կատարելու վերաբերյալ, հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Ֆլեշ Մոտորս» ընկերությունից առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության մեջ «Ֆլեշ Մոտորս», ինչպես նաև «Ֆլեշ» ընկերությունների հիմնադիրները և ընկերության այլ պաշտոնատար անձինք ի թիվս այլ անձանց մեղադրել են նաև «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։

Վերջինիս սպառնացել են, բռնության ենթարկել, ինչից դրդված, այլ ելք չունենալով՝ նախկին կոմերցիոն տնօրենն իր սեփականություն հանդիսացող բնակարանը 2016 թվականի ապրիլ ամսին գրավադրել է, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը փոխանցել է ընկերությանը: Կոմերցիոն նախկին տնօրենը ճանաչվել է տուժող։ «Ֆլեշ» ընկերության բազայի տնօրենը հարցաքննվել է որպես կասկածյալ և նրա նկատմամբ հունիսի 26-ին որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նկատի ունենալով,որ քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առերևույթ բռնության գործադրմամբ, բռնություն գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելուն «Ֆլեշ » ՍՊԸ-ի հիմնադիր նախագահ Բարսեղ Բեգլարյանի առնչության վերաբերյալ՝ հունիսի 28-ին նա, որպես կասկածյալ, հրավիրվել է հարցաքննության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և հարցաքննվել։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նախաքննությունը շարունակվում է: