«Արտահերթ ընտրություններն արդեն ուշանում են»․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Factor.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ նոր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ կհամարվի, եթե ճաղերի հետևում հայտնվեն այն մարդիկ, ովքեր այդ կոռուպցիոն համակարգը կառուցել են․ եղել են այդ կոռուպցիոն համակարգի գլխավոր դեմքերը և շահառուները։

«Դրանք են՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը և նրանց կից մանկլավիկ օլիգարխները։ Սա է, որ պետք է անել»,- ասաց Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ վերջին 20 տարում կոռուպցիան Հայաստանում այնքան լայն տարածում է ստացել, որ բազմաթիվ մարդիկ ներգրավվել են դրա մեջ․ «Մենակ, օրինակ, ընտրակեղծարարության մեջ մոտ 50 հազար մարդ ներգրավված է՝ սկսած ուսուցիչներից, վերջացրած Մուկուչյանով, բայց 50 կամ 100 հազար մարդկանց սխալ կլինի հետապնդելը։ Մենք նպատակ ենք դրել ոչ թե համատարած պատժել, այլ առողջացնել քաղաքական համակարգը, որ ժողովրդի կեղեքումն այլևս հնարավոր չլինի Հայաստանում»։

Դրա համար, ըստ Զուրաբյանի, պետք է 50-100 մարդու հանդեպ քրեական հետապնդում իրականացնել ապօրինի հարստացման հոդվածով․ «Սերժ Սարգսյանից, Ռոբերտ Քոչարյանից սկսած»։

Ընդ որում, ըստ Զուրաբյանի, անպայման չէ նրանց ձերբակալել․ պետք է ապօրինի հարստացման հոդվածով քրեական գործեր հարուցել և քննել հարստացման աղբյուրները։ «Տեր-Պետրոսյանը միշտ ասել է, որ ապօրինի հարստացման հոդվածին պետք է տալ հետին թվով կիրառման հնարավորություն։ Այսինքն՝ պետք է գտնել ձևեր»,- շեշտեց Զուրաբյանը՝ շարունակելով․ «Օրենքը սկսել է գործել 2016 թ-ից, ուրեմն մինչև էդ կուտակածը կարելի է համարել լափած-մարսա՞ծ։ Չէ, էդ մոտեցումը չպիտի լինի։ Ընդ որում, Տեր-Պետրոսյանը միշտ էլ ասել է՝ առաջինն ինձանից սկսեք։ Ով որ ունի ապօրինի կուտակած հարստություն, պիտի պատժվի։ Չեմ ասում՝ անել հազարների նկատմամբ, բայց գլխավորները պետք է իսկապես պատժվեն»։

ՀԱԿ փոխնախագահը նաև ասաց, որ նոր իշխանությունն ուշացել է արտահերթ ընտրությունների հարցում։ «Արտահերթ ընտրությունները, իմ կարծիքով, արդեն ուշանում են։ Ես կարծում եմ, որ հեղափոխություն անելու միակ ճանապարհը արմատական փոփոխություններն են։ Իսկ դրա համար պետք է մեծամասնություն պառլամենտում, ինչը այսօրվա իշխանությունը չունի։ Դա նշանակում է, որ չունի արմատական ռեֆորմներ անցկացնելու հնարավորություն։ Ինչքան ուշանան արտահերթ ընտրությունները, պատային, ճգնաժամային իրավիճակը մնում է ուժի մեջ»,- նշեց Զուրաբյանը։

Նա նաև կարծում է, որ Արցախյան պատերազմի վերսկսման վտանգն իրատեսական է, և ՌԴ-ում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո հնարավոր են զարգացումներ։ «Ես վստահ եմ, որ առաջնության ավարտից հետո Ղարաբաղի խնդրի լուծումները դառնալու են Ռուսաստանի քաղաքականության առաջնություններից մեկը»,- կանխատեսեց Զուրաբյանը։

Մանրամասները դիտեք Լևոն Զուրաբյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան