ՌԴ փոխարտգործնախարարը պատմել է, թե Մոսկվան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ինչ ուղղություններով է աշխատում

Լուրեր

08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Իզվեստիային» տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունններին ու ԼՂ հակամարտության կարգավորմանը։

Վերջինս հայտարարել է, որ առաջին հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ էր, որ ժամանակին դադարեցվել է թեժ հակամարտությունը, նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը հրադադարի, դեպի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում շարժվելու ու խաղաղապահ զորակազմի տեղակայման մասին է։

«Խոսքը երկխոսության ճանապարհով 4 հիմնական ուղղություններով ընթանալու մասին է՝ տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակումը, ՀՀ ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով երկխոսությունը, երկու երկրների միջև սահմանների սահմանազատումը և խորհրդարանական ու հասարակական կապերի հաստատումը՝ առանց որոնց դժվար է խոսել երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորման մասին»,-ասել է Գալուզինը։

Ըստ ՌԴ փոխարտգործնախարարի՝ կարգավորման հիմնական տարրերի ձևակերպումն ինքնին արդեն իսկ ձեռքբերում է։ «Կարգավորման հիմնական տարրերը՝ զինադադարը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շարժման առանցքային ուղղությունների ձևակերպումը, այս բոլոր սկզբունքները ձևակերպվեցին և սկսեցին իրագործվել բացառապես Ռուսաստանի և նրա նախագահի միջնորդական առաքելության շնորհիվ։ Սա ինքնին արդեն նշանակալի ձեռքբերում է։ Այս տարիների ընթացքում Ռուսաստանը փորձում է կոնկրետ գործնական ջանքեր գործադրել չորս ոլորտներում, որոնցից յուրաքանչյուրում ստեղծվել են լուրջ ներուժ և հետագա առաջընթացի հիմքեր։ Հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պես հին և զգայուն կոնֆլիկտային իրավիճակների լուծումը չի կարող ընթանալ առանց դժվարությունների և «տեղում» առանց որևէ խնդիրների», – եզրափակել է Գալուզինը: