Պետպատվերի շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատություններն այսուհետ կկատարվեն դեղապատ ստենտով. ԱՆ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջապահության նախարարությունում եռակողմ փոխըմբռնման հուշագիր է  կնքվել առողջապահության նախարարության, ստենտավորման պարագաների 10 մատակարարի և պետական պատվերի շրջանակներում ստենտավորման ծառայություններ մատուցող 11 բժշկական հաստատության միջև:

Հուշագրով նպատակ է դրվում ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով մատուցվող ստենտավորման ծառայությունների առավել մատչելի գներով և առավել որակյալ ապրանքներով մատուցումը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս առումով մի քանի շեշտադրում է արել գործակցությունից ունեցած նոր սպասելիքների առումով:

«Թե նախարարության ուսումնասիրությունները, թե քաղաքացիների արձագանքները հիմք են դարձել, որպեսզի մենք փոխենք պետպատվերի շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատությունների չափորոշիչները:

 
Սրտի կորոնար անոթների անհետաձգելի վիրահատությունները մինչ այժմ կատարվել են ոչ դեղապատ ստենտով, իսկ հիմա դրանք բոլոր դեպքերում կկատարվեն դեղապատ ստենտով՝ բացառությամբ դեղապատ ստենտի հակացուցումներ ունեցող դեպքերի»,-շեշտել է նախարարը:

Ծրագրով նախատեսվում է տարեկան իրականացնել 3625 վիրահատություն (ներառյալ զինծառայողների եւ սոցփաթեթի շահառուների վիրահատությունները):

Ընդ որում՝ շահառուների փոփոխության դեպքում վիրահատությունների քանակը կարող է փոփոխվել: Իսկ միայն «Ստենտ ֆոր լայֆ» ծրագրի շրջանակներում ծրագրի մեկնարկից ի վեր՝ 2015 թվականից սկսած, անհետաձգելի դեպքերում տարեկան միջինում վիրահատվել է 1500 մարդ:

Նախարարը հանդիպման ժամանակ ստենտավորման ծառայություններ մատուցող բուժհաստատությունների ղեկավարներին կոչ է արել վերանայել նաև վճարովի ծառայությունների գները: «Ճիշտ է՝ դա ձեր իրավունքն է, բայց այդ դեպքում կշահենք բոլորս»,-շեշտել է Արսեն Թորոսյանը:

Առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում որոշ գործընկեր բժշկական հաստատություններ արդեն իսկ վերանայել և իջեցրել են վճարովի հիմունքներով մատուցվող ստենտավորման ծառայությունների գները:

Նույն գործակցության արդյունքում հուլիսի 1-ից պետպատվերի շրջանակներում ստենտավորման ծառայությունները դեղապատ ստենտի կիրառմամբ կիրականացվեն 750 հազար դրամով՝ նախկին 1 մլն 80 հազար  դրամի փոխարեն: Նախատեսվում է, որ ծրագրի շրջանակներում պետբյուջեի միջոցներից տարեկան խնայողությունը կկազմի ավելին քան 400 միլիոն դրամ: Խնայված միջոցները կուղղվեն ստենտավորման ծառայությունների և շահառուների ավելացմանը: