Ռուսական լրատվամիջոցները հայտնում են նավթավերամշակման գործարաններին ԱԹՍ-ների նոր հարվածների մասին

Լուրեր

08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
Բոլորը

Մայիսի 4-ի գիշերը Կրասնոդարի երկրամասում անօդաչու թռչող սարքը հարվածել է Իլսկի նավթավերամշակման գործարանի ջրամբարին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, գրում է Meduza-ն։  Ըստ Ռիա Նովոստիի՝ չորս անօդաչու է հարձակվել գործարանի վրա՝ հարվածներ հասցնելով մեկ ժամ շարունակ։ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտարարել է, որ ոչ ոք չի տուժել։ Հրդեհը մարվել է առավոտյան ժամը հինգին մոտ։

Ռոստովի մարզի Կիսելևկա գյուղի Նովոշախտինսկի նավթային գործարանի վրա հարձակման մասին է հայտարարել շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևը։ Ըստ նրա՝ անօդաչուն  հարվածել է գործարանի կառուցատարրերից մեկին, աշխատակիցները մարել են հրդեհը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Վորոնեժի մարզի  նահանգապետ Ալեքսանդր Գուսևն էլ հայտնել էր, որ մայիսի 4-ի առավոտյան հակաօդային պաշտպանության համակարգը  երկնքում անօդաչու թռչող սարք է խոցել, զոհեր և ավերածություններ չկան։ Թե ինչ օբյեկտ է անօդաչուն գրոհել, նա չի ասել։ Իսկ ահա Astra տելեգրամ ալիքը պնդում է, որ տեղական ժամով 05:40-ին Բուտուրլինովկա քաղաքի 45117 զորամասի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել և պայթել։

Անօդաչուների հարձակումների մասին հաղորդումները վերջինբ շրջանում հաճախակիացել են Ուկրաինայի կողմից նախապատրաստվող հակահարձակման տեղեկությունների ֆոնին։

Էմմա Չոբանյան