Թմրամիջոցների տարածումն այնքան շատ է, որ հարցը քննարկել ենք Անվտանգության խորհրդում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
Բոլորը

«Ինձ համար շոկ է ԱԺ-ում լսել, որ ՀՀ միջին վիճակագրական խնջույքում թմրամիջոց են օգտագործում»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով «Պոլիգրաֆ» ակումբում իրականացված խուզարկության առնչությամբ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հետևյալ դիտարկմանը․ «Այսօր որեւէ միջին վիճակագրական խնջույք Հայաստանում եթե նման ռեյդի միջով անցնի , վստահաբար, թմրամիջոցներ ունեցող զանգվածներ ի հայտ կգան»։

Արթուր Խաչատրյաննը հետաքրքրվեց, թե ոստիկանական բարեփոխումները որտեղ են ձախողել, որ դրանց արդյունքում Հայաստանում թմրամոլության ու հանցագործությունների թվի աճ կա:

Ի պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ամբողջ աշխարհում է թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ավելանում:

«Թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ու օգտագործողների քանակն այնքան են մեծացել, որ նույնիսկ այդ հարցն Անվտանգության խորհրդում նիստում ենք քննարկել ու հանձնարարականներ տվել: Բարդությունն այն է, որ արդեն տելեգրամյան ալիքներով են թմրանյութեր վաճառում:
Եթե իրավիճակին ճիշտ ենք տիրապետում, առաջիկայում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կասեցնելու ու դրա դեմ պայքարելու մասով ավելի արդյունավետ գործիքներ կկիրառենք»,- նշեց վարչապետը:

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի՝ հազարավոր ընտանիքների՝ խնջույքներ չանելու նկատառմանը, վարչապետը նկատեց. «Հայաստանի Հանրապետությունից կտրված եք, եթե կարծում եք՝ երկրում խնջույքներ չեն անում»:

Նիկոլ Փաշինյանը նաև վերահաստատեց, թե ինքը խոստացել է ու շարունակում է խոստանալ երջանիկ երկիր ունենալ․ «Դա մեր քաղաքական նպատակն ու հանձնառությունն է: Երջանիկ երկիրն աչքի առաջ ունենալով է, որ խոսում եմ հարցերի մասին ու ձևակերպում մտքեր»։

Մանրամասները՝ տեսանյութում։