Փաշինյանն ու Սիմոնյանը կպատժվե՞ն. Գլխավոր դատախազը վարչապետի գործից տեղեկություն չունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.08.2026 | 11:44
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ռուանդայի ԱԳՆ-ների միջև
15.08.2026 | 11:30
Ցինցինատի. Կարեն Խաչանովը պարտվել է մեկնարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 11:12
65 տարեկանի սահմանափակումը վերացվում է․ մի շարք պաշտոններում այլևս տարիքային շեմ չի գործի
15.08.2026 | 11:00
Թրամփը մտադիր է Հորմուզի նեղուցը հայտարարել ԱՄՆ տարածք Իրանում գործողության ավարտից հետո
15.08.2026 | 10:45
Արտյոմ Սիմոնյանը գեղեցիկ գոլ է խփել «Ուրալի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 10:28
Վթարային ջրանջատում Կարճևան գյուղում
15.08.2026 | 10:13
Քննարկվել են Հայաստանի և Ռուանդայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները
15.08.2026 | 09:41
Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 23:22
Հուլիսին Ուկրաինայում զոհվել է առնվազն 437 խաղաղ բնակիչ՝ ամենաբարձր ցուցանիշը 2022-ից ի վեր. ՄԱԿ
14.08.2026 | 23:07
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղարկել է մինչև 15 տարեկանների համար սոցցանցերի արգելքը
14.08.2026 | 22:48
Անձրև, ամպրոպ, որոշ շրջաններում՝ հորդառատ տեղումներ. եղանակի կանխատեսումը
14.08.2026 | 22:33
Հայասստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.08.2026 | 22:19
Ղարաբաղից տեղահանված և վարելու իրավունքից զրկված քաղաքացիները կարող են առանց քննության վարորդական վկայական ստանալ․ ՆԳ նախարար
14.08.2026 | 22:03
Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում. ըստ նախնական տեղեկությունների՝ վնասվել է 4 ավտոմեքենա
14.08.2026 | 21:53
Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների խորացումը
Բոլորը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ խորհրդարան էր եկել՝ Գլխավոր դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդում ներկայացնելու։ Վարդապետյանի՝ 11 բաժիններից կազմված զեկույցը ներառում էր տեղեկություններ կոռուպցիայի դեմ պայքարի, պետական շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցապահանջների, քրեական գործերի քննության ժամկետների ձգձգման և «ուշացած արդարադատության» մասին տեղեկություններ։

Ըստ Վարդապետյանի՝ 2022 թվականի ընթացքում Դատախազությունը պետական բյուջե է վերականգնել 873 մլն դրամ, սակայն հարուցված գործերով ընդհանուր վնասը կազմել է 2 մլրդ 221 մլն դրամ։ Աննա Վարդապետյանը ծավալուն ելույթում ապօրինի ծագում ունեցող հարյուրավոր գույքեր ու միլարդավոր դրամներ է ներկայացնում, որոնք ենթակա են բռնագանձման։

Իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն էլ Աննա Վարդապետյանին հիշեցրեց 2018-ին ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանի հայտարարությունը Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ՝ նշելով, որ հանրությունը հարցերի պատասխաններ է ակնկալում։

Հիշեցնենք՝ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ Քոչարյանները «Կոնգրես» հյուրանոցը ձեռք են բերել կոռուպցիոն ճանապարհով, իսկ երբ թողեց ԱԱԾ տնօրենի պաշտոնը, նշեց, որ սխալ տեղեկություն է հրապարակել։ Քոչարյանի ունեցվածքի ծագումնաբանությունն ուսումնասիրելու առնչությամբ Գլխավոր դատախազությունից Factor TV-ին տարեսկզբին հայտնել էին, որ չեն ուսումնասիրում այն։ Աննա Վարդապետյանը, սակայն, այսօր ակնարկեց, որ որոշ անձանց վերաբերյալ հստակություններ կլինեն առաջիկայում։

Մինչ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվելը Փաշինյանի օգնական աշխատած Վարդապետյանն այսօր վարչապետին առնչվող հարցերին խուսափողական պատասխաններ էր տալիս։ Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին հետաքրքրում էր Փաշինյանի կողմից ենթադրյալ պետական դավճանություն իրականացնելու գործի մանրամասները։

Ընդհանուր առմամբ, Աննա Վարդապետյանը հակված չէր ուղիղ և հստակ պատասխաններ տալ սկանդալների կենտրոնում հայտնված ՔՊ-ականներին առնչվող հարցերին։ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու, Արթուր Հովհաննիսյանի՝ «լեզուդ կկտրեմ» սպառնալիքը գլխավոր դատախազը խուլիգանական բնույթի չի համարում։ Ուսումնասիրվում է միայն այն դրվագը՝ արդյո՞ք Ալեն Սիմոնյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցները բռնել են քաղաքացու ձեռքերը, որ ԱԺ նախագահը թքի նրա վրա։

Աննա Վարդապետյանը փորձեց հավաստիացնել, որ քրեական գործեր հարուցելու մասին որոշումներ կայացնելիս կաշկանդված չէ, եթե դրանք առնչվում են նաև ՔՊ-ականներին։ Բայց չէ՞ որ Վարդապետյանը հրապարակավ հայտարարել է, որ զեկուցում է Փաշինյանին։ Կառավարության նիստերից մեկում Աննա Վարդապետյանը հայտարարում էր, որ զեկուցում է Նիկոլ Փաշինյանին։

ԱԺ-ից հեռանալիս էլ Աննա Վարդապետյանը հայտարարեց, որ ինքն այնքան անկաշկանդ է աշխատում, որ հայտնվել է քննադատությունների կենտրոնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան