«Ղարաբաղի հարցում Թուրքիան և Ռուսաստանը տարբեր ճակատներում են». թուրք վերլուծաբան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան «Brookings» համալսարանի Մերձավոր Արևելքի և Թուրքիայի հարցերով փորձագետ Օմեր Թաշփընարը հարցազրույց է տվել «Deutsche Welle» լրատվամիջոցի թուրքական ծառայությանը: Նա անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի հարցում Թուրքիայի և Ռուսաստանի դիրքորոշումների տարբերությանը. փոխանցում է ermenihaber-ը:

«Deutsche Welle» -ի լրագրողը հարց է հնչեցրել.

«Էրդողանը փորձում է այլըտրանք գտնել Արևմուտքին։ Նա ջանքեր է գործադրում Ռուսաստանի հետ մերձենալու համար։ Ինչպես ե՞ք տեսնում ռուս-թուրքական հարաբերությունների ապագան Էրդողանի իշխանության պայմաններում»։

Թուրք վերլուծաբանն ի պատասխան նշել է.

«Ըստ Էության Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերություն չկա, քանի որ, ինչպես տեսնում եք, Ռուսաստանը և Թուրքիան մի շարք հարցերին նույն կերպ չեն նայում։ Նրանք ամենակարևոր հարցերում հակադիր դիրքորոշումներ ունեն։ Օրինակ՝ Էրդողանը Ղրիմի վերաբերյալ անում է այնպիսի հայտարարություններ, որոնք Ռուսաստանին բնավ դուր չեն գալիս։

Ղարաբաղի հարցում ևս  Թուրքիան և Ռուսաստանը տարբեր ճակատներում են։ Հունաստանի և Կիպրոսի հարցում Ռուսաստանը ընդհանուր առմամբ ավելի շատ դիրքավորված է հույների օգտին։ Հաճախ անտեսվում են նաև Ռուսաստանի և քրդերի միջև եղած կապերը։ Միացյալ Նահանգները «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) համարում են ահաբեկչական կազմակերպություն, իսկ Ռուսաստանը՝ ոչ։ Ճիշտ է, Թուրքիայի «սերը» Ռուսաստանի հանդեպ անպատասխան չէ, բայց միևնույն ժամանակ Թուրքիան դեռ շարունակում է ԱՄՆ-ի հետ կիսել ռազմավարական հայեցակարգ։