ՔՊ-ն Պուտինին չձերբակալելու տարբերակ է գտել․ ինչ փուլում է Հռոմի ստատուտի վավերացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Բոլորը

Հայաստանի Կառավարությունը դանդաղում է Հռոմի ստատուտի վավերացման հարցում՝ չնայած Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է ՀՀ Մայր օրենքին։ Սահմանադրական դատարանի այս որոշումից ավելի քան մեկ ամիս է անցել, բայց գործադիրը չի շտապում ստատուտն ուղարկել խորհրդարան՝ վավերացման նպատակով։

Ազգային ժողովի իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ասում է՝ իրեն ևս հայտնի չէ, թե հարցը երբ կընդգրկվի խորհրդարանի օրակարգում։ Ըստ նրա՝ գնդակը Կառավարության դաշտում է։

«Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ Լուսինե Հակոբյանի խոսքով՝ ՀՀ Կառավարությունը պետք է տեղեկացնի, թե վավերացման գործընթացն ինչ փուլում է։

Դեռևս 2004-ին ՀՀ Սահմանադրական դատարանը Հռոմի ստատուտով սահմանվող պարտականություններից մի քանիսը հակասող էր ճանաչել այն ժամանակ գործող Մայր օրենքի դրույթներին։ 19 տարի անց ի՞նչն է ստիպել ՀՀ իշխանություններին վերադառնալ փաստաթղթին․ վարչապետ Փաշինյանի պարզաբանումն այն էր, որ հնարավորություն են տեսել Ադրբեջանին պատասխանատվության կանչել Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու և հանցանքներ գործելու դեպքերով։

Այդ դեպքում ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը հապաղում Ալիևին միջազգային արդարադատության առջև կանգնեցնելու գործընթացում։ ՔՊ-ական պատգամավորն ասում է՝ առիթ չի ունեցել Կառավարության գործընկերներին այս հարցը տալու, բայց հարցի բարձրաձայնումը տեղին է համարում։

Նիկոլ Փաշինյանի վճռական այս հայտարարությունից հետո Կառավարության հապաղմանն ականատես ենք լինում Մոսկվայից հնչած կոշտ դիրքորոշման ֆոնին։ Բանն այն է, որ ՍԴ-ի կողմից հարցի քննարկումը հաջորդել էր Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից Ռուսաստանի նախագահի ձերբակալման օրդեր տալուն՝ Ուկրաինայի դեմ պատերազմական ենթադրյալ հանցագործության համար։ Ստացվում է՝ եթե Հայաստանը վերավերացնի այս ստատուտը, ապա Պուտինին ձերբակալելու պարտավորություն է ստանձնում միջազգային դատարանի առջև։

ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը նշում է՝ Կառավարությունը սցենարներ է քննարկում՝ վավերացնե՞լ ստատուտը, թե՞ միջազգային դատարանը ճանաչել իրավազոր։

Իշխանական պատգամավորի խոսքերից կարելի՞ է ենթադրել, որ Երևանը տարբերակներ է փնտրում Վլադիմիր Պուտինին ՀՀ ժամանելու դեպքում չձերբակալելու համար․ Արուսյակ Ջուլհակյանն ասաց՝ նման պնդում չի կարող անել, բայց առավել վստահ հայտարարեց՝ չի էլ կարող հերքել։ ՔՊ-ականը, այդուհանդերձ, չի պատկերացնում Պուտինին Երևանում ձեռնաշղթաներով։

ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը դիրքորոշում չի հայտնում, թե ինչպես կքվեարկեն, եթե Կառավարությունը նախագիծն ուղարկի խորհրդարան։ ՀՀԿ-ական պատգամավորը միջազգային դատարանի որոշումները քաղաքական է համարում։

«Իրավունքի Եվրոպա» միության նախագահն էլ անհրաժեշտություն է համարում այս ստատուտի վավերացումը՝ չնայած, ըստ նրա, առկա են քաղաքական խոչընդոտներ, այդ թվում՝ արտաքին։

Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնեցին, որ տեղեկություններ չունեն, թե ստատուտը երբ կքննարկվի ԱԺ-ում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան