Ովքեր պատասխանատու են հոկտեմբերի 27-ին ՀՀ-ն գլխատելու համար, դատվելո՛ւ են. Հակոբ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ցավում եմ, որ պարոն Վարդանյանն այս պահին դահլիճում չէ, որովհետև մի որոշ հատվածն իր ելույթի, ուզում եմ շարունակել»,- ԱԺ հայտարարությունների ժամին իր արտահերթ ելույթն այսպես սկսեց խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

«Բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են Հոկտեմբերի 27-ին ՀՀ-ը գլխատելու համար, դատվելու են:
Բոլոր նրանք, ովքեր հրամայեցին կազմակերպել Մարտի 1-ին Երևանի փողոցներում քաղաքացիների գնդակահարումը, դատվելու են: Բոլոր նրանք, ովքեր թուլացրել են բանակը՝ ուտելով զինվորի հացը, գնել են ժամկետանց հրթիռներ, քրեական բարքեր են ներմուծել բանակ, պետական մրցույթներում իրենց խնամի- բարեկամների միջոցով թալանել են, ունեզրկել են, տիրացել ՀՀ քաղաքացու ունեցվածքին, դատվելու են և դատվելու են։ Եվ չեն մարսելու այդ գողացվածը։

Ինձանից աջ մասում նստած ընդդիմադիր խմբակցության թե որ անդամներն են թաթախված այս ամենի մեջ, կորոշեն իրավապահ մարմինները։ Եվ, այո, հատիկ-հատիկ բոլորի հետեւից կգնան։ Իսկ եթե ձեր գործընկեր Աղվան Վարդանյանը կցանկանա համագործակցել իրավապահ մարմինների հետ եւ իր ունեցած տեղեկությունների շրջանակներում մատնացույց անել ձեր խմբակցության այն անդամներին, ում դեռ չեն հասցրել իրավապահները մոտենալ, շատ մեծ ուրախությամբ իրավապահները դա կընդունեն որպես օգնություն»,- նշեց Արշակյանը։

Նշենք, որ «Հայաստան»խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն իր ելույթում ընդգծել էր․ «Մի քանի պարզ բան՝ ով, ովքեր հրաժարվում են Արցախից, Հայաստանի Հանրապետությունում դատապարտվելու են պետական դավաճանության համար

Ով, ովքեր անկարող են պաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և իրենք, և իրենց սերունդները տեղ չեն ունենալու մեր երկրում։ Ով, ովքեր ուրանում են Հայոց ցեղասպանությունը, պատասխան են տալու սրբադասվածների առաջ։

Ով, ովքեր թուլացրել, քայքայել են Հայկական բանակը, Արցախի Պաշտպանության բանակը, ներում չեն ունենալու։

Ով, ովքեր հարձակվում են հայկական հիմնասյուներից մեկի՝ Հայ Առաքելական եկեղեցու վրա, նզովված են լինելու։

Ով, ովքեր պառակտում են մեր ժողովրդին Հայաստանում ու Սփյուռքում, ծառայության մեջ են մեր մրցակիցների ու հակառակորդների մոտ։ Ով, ովքեր հրամայել են Եռաբլուրում բռնություն կիրառել զոհվածների ծնողների հանդեպ, դատապարտվելու են։

Ով, ովքեր պետության ուժային կառույցները վերածել են միմիայն սեփական անվտանգության պահպանման բութ գործիքի, ամենավախկոտն ու անպաշտպանն են։

Ով, ովքեր ժողովրդավարության քողի տակ բռնապետություն են փորձում հաստատել, դատապարտված են»։

Մանրամասները՝ տեսանյութում։