Պեսկովը պնդում է, թե Ղարաբաղի հարցում եռակողմ հայտարարություններին այլընտրանք չկա

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման հարցում օգնությունը կարելի է ողջունել, բայց միայն Ռուսաստանի Դաշնության հետ կնքված եռակողմ համաձայնագրերի հիման վրա, որոնց այլընտրանք չկա, հայտարարել է  ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Երկու երկրների միջև առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ գործողությունների ու քայլերի հնարավոր զարգացումն առաջին հերթին հնարավոր է Ռուսաստանի հետ համատեղ ստորագրված եռակողմ փաստաթղթերի հիման վրա։ Այլ իրավական հիմքեր, որոնք կնպաստեն կարգավորմանը, չկան։ Ըստ այդմ՝ այս եռակողմ փաստաթղթերը բացարձակապես այլընտրանք չունեն»,-ասել է Պեսկովը։

Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ՝ Պեսկովն ասել է, որ ցանկացած օգնությանը կարող է ողջունվել։

«Իհարկե, ողջունելի է ցանկացած օգնություն, որը կարող է օգնել կարգավորել այս բազայի հիման վրա։ Սակայն մենք նաև գիտենք, որ լինում են նաև տարբեր փորձեր, որոնք լղոզում են կարգավորման հիմքը և հեռանկարում կարող են արդյունք չտալ։ Հուսով ենք, որ այս դեպքում խոսքն առաջին դեպի մասին»,-նշել  է Կրեմլի խոսնակը։

Հավելենք, որ Պեսկովը չի անդրադարձել հարցին, թե իր հիշատակած եռակողմ հայտարարությունը խախտած Ադրբեջանը երբ է կատարելու իր պարտավորությունները և վերացնելու է արդյոք Լաչինի միջանցքի շրջափակումը։ Խոսք չի եղել նաև այն մասին, թե որպես փաստաթղթի երաշխավոր ՌԴ-ն ինչ քայլեր է ձեռնարկում  Լաչինի միջանցքում Բաքվի ապօրինի տեղադրած անցակետի հանման ուղղությամբ։

Էմմա Չոբանյան