ԱԺ-ն երկրորդ ընթեցրմամբ քննարկում է Աշխատանքային օրենսգրքի լայնամասշտաբ փոփոխությունների նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
Բոլորը

ԱԺ-ն երկրորդ ընթեցրմամբ քննարկում է Աշխատանքային օրենսգրքի լայնամասշտաբ փոփոխությունների նախագիծը։ Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից առաջարկվում է խմբագրել 122-ը: Այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։

Ներկայացնելով նախագիծը՝ փոխնախարարը հայտնեց, որ մասնավորապես առաջարկվում է փոփոխություն կատարել հոդված 3․3-ում, որը վերաբերում է աշխատավայրում բռնության կամ սեռական ոտնձգության արգելքին, հոդվածը վերախմբագրվել է , համապատասխանեցվել է Կոնվենցիայի 180-րդ դրույթին։ Փոփոխություն է կատարվել նաև հոդված 218-ում․ բռնության կամ սեռական բռնության արգելքի դրույթը խախտած մարդկանց նկատմամբ, ներքին կարգապահական կանոնների համաձայն, կկիրառվի կարգապահական տույժ։ Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է՝ ոտնձգության զոհերի համար նախատեսված է արձակուրդի տրամադրման կարգավորում։

Փոփոխություն է առաջարկվում նաև 122 հոդվածում, որը վերաբերում է վստահությունը կորցնելուն։ Առաջարկվում է պատասխանատվության ենթարկել, եթե աշխատողի կողմից կատարվել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։

Նոր նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել նաև 182․1 հոդվածում՝ կատարելով ավելացում, ըստ որի՝ հղի կանանաց և մինչև 18 տարեկան աշխատողներին 4 ժամը գերազանցող աշխատանքային օրվա դեպքում հանգստի և սնվելու համար ընդմիջում տրամադրել իրենց նախընտրած ժամերին։

Հոդված 201․1 նախատեսվող փոփոխության արդյունքում սահմանվել է աշակերտ հասկացությունը և սահմանվել է նրանց վճարման չափը։
Հաջորդ փոփոխության համաձայն՝ եթե գործատուի հաշվին աշխատողը վերապատրաստվում է, և եթե աշխատողը վերապատրաստվելուց հետո հրաժարվում է այդ գործատուի մոտ աշխատել, նա պարտավոր է վճարել գործատուին, նախատեսվել է առավելագույն շեմ՝ այսինքն՝ կվճարի ոչ ավել, քան իր մասնագիտական ուսուցման համար կազմած փաստացի ծախսերը։

Մանրամասները՝ տեսանյութում։