Սուդանում հակամարտող կողմերը համաձայնել են բանակցությունների. ՄԱԿ

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սուդանում հակամարտող կողմերը պայմանավորվել են իրենց ներկայացուցիչներին ուղարկել բանակցությունների, հնարավոր է՝ Սաուդյան Արաբիա։ Այս մասին DW-ի փոխանցմամբ հայտարարել է Սուդանի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ֆոլկեր Պերտեսը։

Եթե բանակցություններն իրականանան, ապա դրանք ի սկզբանե ուղղված կլինեն «կայուն և հուսալի» հրադադարի հաստատմանը, AP-ին ասել է Պերտեսը: Միաժամանակ նա զգուշացրել է կայուն երկխոսության հաստատման հնարավոր դժվարությունների մասին։

Անցած շաբաթվա ընթացքում որոշ շրջաններում մարտերի ինտենսիվությունը թուլացել է, մյուսներում շարունակվում են կատաղի բախումները, ինչը հանգեցնում տեղահանվածների հոսքի ավելացմանը, նշում է գործակալությունը։ Վերջին տվյալներով առնվազն 436 խաղաղ բնակիչ է զոհվել և ավելի քան 1200-ը վիրավորվել հակամարտությունների սրումից հետո:
Հիշեցնենք, որ Սուդանում քաղաքացիական բախումները սկսվել են ապրիլի 15-ին։  Մարտերի պատճառով Սուդանի մայրաքաղաք Խարթումի բնակիչները ստիպված են մնալ իրենց տներում,  սննդամթերքի ու ջրի պակաս կա։ Եթե հրադադարը պահպանվի, դա խաղաղ բնակիչներին հնարավորություն կտա լքել քաղաքը։ Բացի այդ, օտարերկրյա պետությունները հուսով են, որ կկարողանան Սուդանից տարհանել իրենց քաղաքացիներին։