Քիշնևի օդանավակայանում ձերբակալել են ռուսամետ կուսակցության փոխնախագահին

Լուրեր

15.08.2026 | 12:59
Վթար Վայոց ձորի մարզում․ տուժածը հոսպիտալացվել է
15.08.2026 | 12:45
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ առնվազն 20 զոհ կա
15.08.2026 | 12:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.08.2026 | 12:13
ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին շարունակում են դիտարկել որպես դաշնակից․ գլխավոր քարտուղար
15.08.2026 | 11:58
Վնասվել են տանիքներ, էլեկտրական լարեր ու մեքենաներ. ուժեղ քամու հետևանքները
15.08.2026 | 11:44
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ռուանդայի ԱԳՆ-ների միջև
15.08.2026 | 11:30
Ցինցինատի. Կարեն Խաչանովը պարտվել է մեկնարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 11:12
65 տարեկանի սահմանափակումը վերացվում է․ մի շարք պաշտոններում այլևս տարիքային շեմ չի գործի
15.08.2026 | 11:00
Թրամփը մտադիր է Հորմուզի նեղուցը հայտարարել ԱՄՆ տարածք Իրանում գործողության ավարտից հետո
15.08.2026 | 10:45
Արտյոմ Սիմոնյանը գեղեցիկ գոլ է խփել «Ուրալի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 10:28
Վթարային ջրանջատում Կարճևան գյուղում
15.08.2026 | 10:13
Քննարկվել են Հայաստանի և Ռուանդայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները
15.08.2026 | 09:41
Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 23:22
Հուլիսին Ուկրաինայում զոհվել է առնվազն 437 խաղաղ բնակիչ՝ ամենաբարձր ցուցանիշը 2022-ից ի վեր. ՄԱԿ
14.08.2026 | 23:07
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղարկել է մինչև 15 տարեկանների համար սոցցանցերի արգելքը
Բոլորը

Մոլդովայում ռուսամետ «Շոր» կուսակցության փոխնախագահ Մարինա Տաուբերին երկուշաբթի օրը՝ մայիսի 1-ին, ձերբակալել են Քիշնևի օդանավակայանում, երբ նա փորձել է լքել երկիրը և թռչել Իսրայել, գրում է Korrespondent-ը։

«Այսօր առավոտյան Մարինա Տաուբերին ձերբակալել են Քիշնևի միջազգային օդանավակայանում՝ Ստամբուլով Թել Ավիվ մեկնելիս, կալանավորումը տեղի է ունեցել Հակակոռուպցիոն դատախազության որոշման հիման վրա՝ մեղադրյալի կողմից նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով»,- հայտնել են կառույցից։

Գերատեսչությունից պարզաբանել են, որ ապրիլի 28-ին դիմել են դատարան՝ Տաուբերի խափանման միջոցը՝ «դատական հսկողության ներքո պայմանական ազատ արձակելը» «նախնական կալանքով » փոխարինելու պահանջով։

Դատախազության տվյալներով՝ «Շոր» կուսակցության փոխնախագահին ձերբակալելու որոշումը պայմանավորված է «էական ռիսկով», որ նա կթաքնվի իրավապահ մարմիններից։ Ձերբակալությունից անմիջապես առաջ Տաուբերը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել և հայտնել, որ ծրագրել էր մեկնել արտասահման՝ որոշ բժշկական հետազոտություններ անցնելու համար։

Փետրվարին Մարինա Տաուբերը, որն անցնում է «Շոր» քաղաքական կուսակցության անօրինական ֆինանսավորման գործով, ազատվել էր խափանման միջոցից, քանի որ Քիշնևի վերաքննիչ դատարանի քրեական կոլեգիան բավարարել էր փաստաբանների բողոքը ի շահ մեղադրյալի:
Նշենք, որ Տաուբերն անցնում է երկու քրեական գործով՝ «Շոր» կուսակցության ապօրինի ֆինանսավորման և խարդախության։ Հետաքննությունը կարծում է, որ կուսակցության 2022 թվականի առաջին կիսամյակի ծախսերը զգալիորեն գերազանցել են պաշտոնական հայտարարագրում նշված գումարը։