ԱՄՆ-ն բանակցում է Ֆինլանդիայում զորքերի տեղակայման շուրջ

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ն ու վերջերս ՆԱՏՕ-ի անդամ դարձած Ֆինլանդիան բանակցություններ են վարում երկկողմ պաշտպանական համագործակցության շուրջ։ Եթե ​​համաձայնագիրը կնքվի, Միացյալ Նահանգների զինված ուժերը կկարողանան ազատորեն օգտագործել Ֆինլանդիայի տարածքը տեխնիկայի պատրաստման և տեղակայման համար։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը ֆիննական Helsingin Sanomat-ին հղումով։

Հաղորդվում է, որ բանակցությունների հերթական փուլը տեղի է ունեցել անցյալ շաբաթ Հելսինկիի Կատայանոկե շրջանում։ Ֆինլանդիայի ԱԳՆ քաղաքական բաժնի ղեկավարի տեղակալ Միքայել Անտելը նշել է, որ համաձայնագրի տեքստը դաշնակիցների միջև քննարկվել է «դրական և լուծումներ գտնելու ուղղությամբ»։ Նախագահ Սաուլի Նիինիստյոն խոսել է համաձայնագրի մասին, որպես Ֆինլանդիայի անվտանգությունը առավելագույնի հասցնելու միջոցի՝ նշելով, որ Միացյալ Նահանգները կարևոր գործոն է այս հարցում։ Հիշեցնենք, որ Ֆինլանդիան ապրիլի 4-ին պաշտոնապես դարձել է ՆԱՏՕ-ի  31-րդ անդամը։