«Կոռեկտության կոչ եմ անում», «Ես կոռեկտը գիտեմ»․ ԱԺ փոխնախագահը հորդորեց լռություն պահպանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
Բոլորը

«ԱԺ քառօրյայի օրակարգում հրատապ հարցեր ընդգրկված չեն»,- ԱԺ նիստում այս կարծիքը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Այնինչ, ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ նոր սահմաններ է անցել, Հակարիի կամրջի վրա Ադրբեջանը դրել է ամբողջական հենակետ։
Եվ բազմաթիվ մեր հայրենակիցներ այս օրերին ցավով, կսկիծով, զայրույթով ականատես էին լինում, թե ինչպես է Հայաստանի իշխանության լռության պայմաններում շարունակվում ադրբեջանական կլանումն ու օկուպացիան։

Գաղտագողին դա այն է, երբ բանակցությունների հանդիպումից հետո մեկ էլ ԱՄՆ Պետդեպարտամենտն ասում է՝ քննարկման կետերից մեկը երկու երկրների էթնիկ փոքրամասնությունների իրավունքի հարցն է։

Գաղտագողին այն է, որ արցախահայությունն Ադրբեջանում էթնիկ փոքրամասնություն է որակվում։

Գաղտնագողին այն է, որ Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան դավաճանական տանդեմով օրինակացրեցին ադրբեջանական մաքսակետը՝ արցախահայերին տանել-բերելով այդ անցակետով»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը կոռեկտության կոչ արեց ընդդիմադիր պատգամավորին։

«Ես կոռեկտը գիտեմ»,- արձագանքեց Մանուկյանը։ Նա նաև հավելեց, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների համար անհասկանալի է՝ ինչու է հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցում Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։