Եթե սա ստվերային է, բա իրոք ստվերայինը ո՞րն է․ կարո՞ղ է 2007-ի հայ-թուրքական բանակցությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
Բոլորը

ԱԺ ընդդիմադիր պատգամավորների համար անհասկանալի է՝ ինչու է հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցում Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ազգային ժողովի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին՝ նշեց․ «Այս հարցերը չէին տա մեր ընդդիմադիր գործընկերները, եթե այս բանակցությունները լինեին Մոսկվայում։
Բայց հատկապես ծիծաղելի է, թե ո՞նց է կարելի, երբ ամբողջ աշխարհի ու տեսախցիկների առաջ, մամլո հաղորդագրություններով բանակցում են, դուք ասում եք՝ ստվերային բանակցություններ են ընթանում հայ ժողովրդի թիկունքում։ Եթե ստվերային է, բա իրոք ստվերայինը ո՞րն է։ Կարո՞ղ է 2007 թվականի հայ-թուրքական բանակցություններն են, կարող է։

Հատկապես շատ հետաքրքիր է, որ ասում եք՝ Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի գծով Հայաստանի բանակցողն է, և եթե մասնակցում է այս բանակցություններին, ուրեմն այստեղ կա նաև Թուրքիայի գործոնը, հետևաբար այս ամենը Հայաստանը շաղկապում է իրար։

Ռուբեն Ռուբինյանը շաբաթվա մեջ հանդիպում է տասնյակ պատվիրակությունների՝ Հայաստանում ու Հայաստանից դուրս, և այստեղ չեմ տեսնում, թե որն է խնդիրը։ Սա խորհրդարանական պետություն է, և ԱԺ փոխնախագահը մասնակցում է այդ բանակցություններին, խնդիրը ո՞րն է»,- նշեց Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։