Երկու շաբաթ է մնացել Թուրքիայի պատմական ընտրություններին. միացյալ ընդդիմությունը՝ ընդդեմ Էրդողանի 20-ամյա կառավարման

Լուրեր

26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 21:20
«Թել-Սել»-ը 2025 թվականն ամփոփել է աճի, նորարարության և վստահության նոր ցուցանիշներով
26.06.2026 | 21:09
Իրանը վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու իր իրավունքը ու զգուշացրել Պարսից ծոցի երկրներին
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանական և նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին՝ հանրապետության հիմնադրման հարյուրամյակին։ Գլխավոր ընդդիմադիր «Ազգային դաշինքը»՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավորությամբ, փորձում է վերջ տալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 20-ամյա կառավարմանը և հետ բերել խորհրդարանական կառավարման համակարգը։ Քըլըչդարօղլուն հուսադրող ու վստահ քարոզարշավ է անցկացնում՝ ի հակադրություն Էրդողանի։

Միևնույն ժամանակ, Էրդողանը և իշխող Ժողովրդական դաշինքի ղեկավարները կրկին բևեռացնող հռետորաբանություն են որդեգրել՝ մեղադրելով Քըլըչդարօղլուին և ընդդիմադիր դաշինքին «ահաբեկիչների հետ գործարքներ կնքելու», «ԼԳԲՏ աջակիցների», «օտար ուժերի հովանու ներքո գտնվելու» մեջ՝ փորձելով սահմանել օրակարգ ինքնության քաղաքականության մեջ՝ տնտեսական խնդիրների փոխարեն։ Duvar-ը ներկայացնում է նախընտրական քարոզարշավն ու դրա առանձնահատկությունները։

Էրդողանի քարոզարշավը

Փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերից հետո նախագահ Էրդողանը և նրա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) որոշել էին ընտրությունների համար հանրահավաքներ չանցկացնել։ Թերևս ձգտելով ամրապնդել և վերականգնել իր աջակցությունը՝ Էրդողանը հանրահավաքներ է անցկացնում և մասնակցում տարբեր արարողությունների: Այնուամենայնիվ, Էրդողանը ստիպված էր մի քանի օր ընդմիջել իր նախընտրական քարոզարշավն այն բանից հետո, երբ ապրիլի 25-ին ուղիղ եթերում ընդհատել էր հարցազրույցը՝ ստամոքսի խանգարման պատճառով։

Լրատվամիջոցը նշում է, որ նրա հիմնական ռազմավարությունը չկողմնորոշված ընտրողներին վերադարձնելն է, որոնք նախկինում քվեարկել են ԱԶԿ-ի օգտին, բայց հեռացել են իշխող կուսակցությունից տնտեսական քաղաքականության պատճառով։ Ինչպես միշտ՝ Էրդողանը և ԱԶԿ-ի ղեկավարները խիստ բևեռացնող և խտրական հռետորաբանություն են օգտագործում ընդդիմադիր գործիչների և փոքրամասնությունների խմբերի, այդ թվում՝ քրդերի և ԼԳԲՏ համայնքի նկատմամբ։

«Այս երկրի 85 միլիոն քաղաքացիները միևնույն մեծ ընտանիքի անդամներ են՝ անկախ իրենց ծագումից և հավատքից։ CHP-ն և HDP-ն՝ ահաբեկչական կազմակերպության խորհրդարանական ճյուղը, աջակցում են ԼԳԲՏ-ին: Աշխարհում և մեր երկրում ընտանիքի ինստիտուտը ոչնչացնելուն և շեղված գաղափարախոսությամբ մեր երեխաներին ու երիտասարդներին թիրախավորելուն ուղղված արշավները մեծ թափ են ստացել»,- ասել էր Էրդողանն ապրիլի 19-ի ելույթում։

Բացի այդ, Էրդողանը երբեմն ընդունում, երբեմն էլ՝ մերժում էր, որ երկրում գնաճի խնդիր կա։ Ընդունելիս էլ ասում էր, որ դա շինարարության և պաշտպանական ոլորտներում իրենց հսկայական ներդրումների պատճառով է։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով աջակցության անկումը, նա հայտարարել է, որ կառավարությունը կտրամադրի անվճար բնական գազ կենցաղային սպառման համար ամսական մինչև 25 խորանարդ մետր՝ մեկ տարի ժամկետով, և որ անսահմանափակ բնական գազը բոլոր տնային տնտեսությունների համար մեկ ամիս անվճար կլինի։

ԱԶԿ-ի կառավարությունը նաև չի վարանել հանրային ռեսուրսներն օգտագործել իր օգտին նախընտրական քարոզարշավի ընթացքում, այդ թվում՝ պետական լրատվամիջոցները, նախարարությունները, նահանգապետարանները, լրատվամիջոցների վերահսկիչ RTÜK կազմակերպությունը՝ ստեղծելով ընդդիմադիր կուսակցությունների համար խիստ անարդար նախընտրական գործընթաց:

Քաղաքապետարանի աշխատակիցները և քաղծառայողները ստիպված մասնակցում են Էրդողանի հանրահավաքներին, իսկ պետական բարձրաստիճան աշխատակիցները, այդ թվում՝ նախարարները, մարզպետները, դեսպանները, քարոզում են ԱԶԿ-ին և Էրդողանին իրենց հանդիպումներում։

Միաժամանակ, ԱԶԿ-ի կառավարությունն ուժեղացրել է ընդդիմադիր կուսակցությունների, հատկապես՝ քրդամետ HDP-ի դեմ ճնշումները և ձերբակալել դրա հարյուրավոր անդամների:

Քըլըչդարօղլուի քարոզարշավը

«Ազգային դաշինքի» նախագահի միասնական թեկնածու, CHP-ի առաջնորդ Քըլըչդարօղլուն թուրքական քաղաքականության պատմության մեջ եզակի բանի է հասել, այն է՝ միավորել տարբեր գաղափարական կուսակցությունների՝ մեկ ընդհանուր նպատակի համար։

Դաշինքի անդամները՝ İYİ կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, Ուրախություն կուսակցության առաջնորդ Թեմել Քարամոլլաօղլուն, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Գյուլթեքին Ույսալը, DEVA կուսակցության առաջնորդ Ալի Բաբաջանը և Ապագա կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն կլինեն փոխնախագահներ, եթե Քըլըչդարօղլուն ստանձնի իշխանությունը։ Նույն դերը ստանձնելու են CHP-ի Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը։

Քըլըչդարօղլուն իր քարոզարշավում որդեգրել է հուսադրող, վստահ և դրական հռետորաբանություն։ Նա սոցցանցերում պարբերաբար տեսանյութերով է հանդես գալիս, խոսում տնտեսական զարգացման իր ծրագրերի, ինչպես նաև Թուրքիայում փոքրամասնությունների խմբերի մասին, ներառյալ՝ ալևիներին, որոնց նա պատկանում է: Վերջերս Քըլըչդարօղլուն և դաշինքի մյուս առաջնորդները համառոտ տեսանյութեր են տարածել, որտեղ ծաղկած ծառի դիմաց մի քանի հուսադրող կարգախոսներ են հնչեցնում։

Իմամօղլուն ու Յավաշը հիմնականում մասնակցում են Քըլըչդարօղլուի հանրահավաքներին։ Դաշինքի այլ կուսակցական առաջնորդներ նույնպես մասնակցել են Քըլըչդարօղլուի որոշ հանրահավաքներին։

Քըլըչդարօղլուն նաև հատուկ տեսանյութեր է տեղադրել TikTok հարթակում՝ ցույց տալու իր աջակցությունը երիտասարդներին։ Հարց է՝ արդյո՞ք Քըլըչդարօղլուի քարոզարշավի ուրախ և ներառական ոճը, ի տարբերություն իր մրցակից Էրդողանի, բավարար կլինի նախագահ դառնելու համար։ Քըլըչդարօղլուն բնութագրական հատկանիշներով համարվում է Էրդողանի հակապատկերը։

Թուրքիայի երկրորդ ամենամեծ ընդդիմադիր «Աշխատանքի և ազատության դաշինքը» ներառում է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP), Կանաչների ձախ կուսակցությունը, Թուրքիայի աշխատավորական կուսակցությունը (TİP), Աշխատանքային կուսակցությունը (EMEP), Սոցիալական ազատության կուսակցությունը (TÖP), Աշխատավորական շարժում կուսակցությունը EHP) և Սոցիալիստական ասամբլեայի ֆեդերացիան (SMF): Կանաչների ձախ կուսակցությունն առաջիկա ընտրություններում HDP-ի պահեստային կուսակցությունն է՝ փակման ռիսկի պատճառով: Նրանք նախագահի թեկնածու չեն առաջադրել, հայտնել են Քըլըչդաչօղլուին աջակցելու մասին, փոխարենը զբաղվում են խորհրդարանական ընտրությունների քարոզարշավով։

Մուհարեմ Ինջեի և Սինան Օղանի քարոզարշավը

CHP-ից անջատված «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեի թեկնածությունը մինչ այժմ բավականին հակասական է։ 2018 թվականի ընտրություններում Ինջեն առաջադրվել էր որպես CHP-ի նախագահի թեկնածու և ստացել ձայների 30 տոկոսը։ Այժմ նա պնդում է, որ Թուրքիան պետք է ազատվի թե՛ իշխանությունից, թե՛ հիմնական ընդդիմությունից։ Սակայն նրա քարոզարշավը հիմնականում ուղղված է Էրդողանի փոխարեն Քըլըչդարօղլուին և Ազգային դաշինքին քննադատելուն։

Ծայրահեղ աջերի ATA Alliance-ի թեկնածու Սինան Օղանն էլ նախընտրել է ավելի շատ քննադատել կառավարությանը։ Այս դաշինքը հայտնի է փախստականների դեմ իր խիստ դիրքորոշմամբ: Երկու ձայների մասնաբաժինը որոշիչ է լինելու, որ նախագահական ընտրություններն ավարտվեն առաջին փուլով։

Էմմա Չոբանյան