ՌԴ-ից հեռացած ընդդիմադիրները Բեռլինում համատեղ հռչակագիր են ընդունել

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Ռուսաստանից հեռացած ռուս ընդդիմադիրներն ու ակտիվիստները նոր համատեղ հայտարարություն են տարածել։ Ապրիլի 30-ի երեկոյան ընդդիմության 68 ներկայացուցիչներ հրապարակավ ստորագրել են հռչակագիր, որում հայտարարել են իրենց հավատարմությունը սկզբունքային դիրքորոշումներին, որոնցից առաջինն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հանցավոր բնույթն է, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսական զորքերը պետք է դուրս բերվեն բոլոր օկուպացված տարածքներից: Ռուսաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է վերականգնվեն, ռազմական հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ ագրեսիայի զոհերին պետք է փոխհատուցում տրվի»,- ասվում է Միխայիլ Խոդորկովսկու ֆեյսբուքյան էջում մայիսի 1-ին հրապարակված հայտարարության մեջ:

Բացի այդ, հռչակագիրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ռեժիմը ճանաչում է որպես «ապօրինի և հանցավոր», որն այդ պատճառով «պետք է լուծարվի»։

«Մենք Ռուսաստանը դիտարկում ենք որպես երկիր, որտեղ երաշխավորված են անհատի իրավունքներն ու ազատությունները, որտեղ բացառված է պետական իշխանության յուրացման հնարավորությունը»,- ընդգծվում է փաստաթղթում։

Ակտիվիստները նաև մատնանշեցին «կայսերական քաղաքականության անթույլատրելիությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»:

Փաստաթուղթը ստորագրողների թվում են վտարանդի քաղաքական գործիչներ Միխայիլ Խոդորկովսկին, Դմիտրի Գուդկովը, Իլյա Պոնոմարյովը և Լեոնիդ Գոզմանը, քաղաքագետներ Կիրիլ Ռոգովը, Իվան Պրեոբրաժենսկին և այլք։

Տաթև Ֆռանգյան