Մեծ Բրիտանիայի ԱԳՆ նստավայրից ուտելիք, խմիչք, ինչպես նաև խալաթներ ու հողաթափեր են անհետացել․ Լիզ Թրասին 15 հազար դոլարի հաշիվ է ներկայացվել

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասին 12 հազար եվրոյի (15 հազար դոլարի) հաշիվ են ներկայացրել ուտելիքի ու խմիչքի, ինչպես նաև խալաթների ու հողաթափերի համար, որոնք, ամենայն հավանականությամբ, անհետացել են Չիվնինգ Հաուսի իր նստավայրից, երբ նա զբաղեցրել է արտգործնախարարի պաշտոնը։ Այս մասին հայտնել է The Times-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին։

Առանձնատան աշխատակիցները բրիտանական կառավարությանը տեղեկացրել են խավավոր խալաթների և հողաթափերի անհետացման մասին։

«Մեծ Բրիտանիայում արտաքին գործերի նախարարը պետք է վճարի Չիվնինգ Հաուսում անցկացվող միջոցառումների համար սեփական կամ կուսակցության միջոցներից»,- գրում է պարբերականը։

Աղբյուրի տվյալներով՝ Լիզ Թրասն այդ նստավայրն օգտագործել է իր մերձավոր շրջապատի, այդ թվում՝ ընկերների ու կուսակիցների հետ հանդիպելու համար։

The Times-ը նշում է, որ բրիտանական կառավարությունը վճարում է միայն նստավայրում պաշտոնական միջոցառումների համար։ Մինչդեռ անձնական հյուրերի ընդունելություններն ու կուսակցական ժողովների անցկացումը չի վճարվում կառավարության միջոցներից։

Միաժամանակ, քաղաքական գործչի ներկայացուցիչը հայտնել է, որ Թրասը նախատեսում է վիճարկել հաշիվը, քանի որ այն կարող է ներառել ինչպես անձնական, այնպես էլ պաշտոնական ծախսեր։

Չիվնինգ Հաուսը գտնվում է Քենթում։ 1981 թվականին այն Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի տրամադրության տակ է դրվել։

Տաթև Ֆռանգյան