Վրաստանն ուրախ կլինի ստանալ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, եթե չստանա՝ դարձյալ խնդիր չէ․ Թբիլիսիի քաղաքապետ

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ անցյալ տարի Վրաստանն արժանի էր ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակին, քանի որ դրա համար կոնկրետ քայլեր էին ձեռնարկվել, գրում է Գրուզիա օնլայնը։

Նրա խոսքով՝ Վրաստանին կարգավիճակ տրամադրելուց հրաժարվելը քաղաքական որոշում էր։

Միաժամանակ, լրագրողի հարցին, թե իշխանություններն արդյո՞ք հետևում են Նիկա Գվարամիայի և Միխեիլ Սաակաշվիլիի հետ կապված հրահանգներին, Կախա Կալաձեն ասել է, որ 12 կետից բաղկացած ծրագրում նրանց մասին ոչինչ չկա ասված։

«Մեր կառավարությունը պատրաստ է բծախնդիր աշխատել և անել ամեն ինչ, որպեսզի երկիրը ստանա կարգավիճակ։ Սակայն մեզանից կախված չէ, թե ինչ որոշում նրանք կկայացնեն։ Եթե մեզ տան կարգավիճակ, ուրախ կլինենք։ Եթե չտան, նույնպես խնդիր չի լինի։ Ո՛չ Գվարամիան, ո՛չ Սաակաշվիլին այդ 12 կետանոց ծրագրում չեն հիշատակվում»,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը։

Տաթև Ֆռանգյան