Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհի որոշ հատվածներում սկսվել են ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտի տեղադրման աշխատանքները

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Տավուշի մարզի Ոսկեպար – Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհի 18.3 կմ ընդհանուր երկարությամբ 3 առանձին հատվածներում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում. տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
 
Շինարարական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելեց շինարարական տեղամասեր։  
 
Մի շարք հատվածներում ընթանում են հիմքի տեղադրման աշխատանքներ: Քայքայված ասֆալտբետոնե ծածկը վերականգնվում է սառը վերամշակման եղանակով (recycling), որն արդյունավետ է և հնարավորություն է տալիս մշակել ու վերաօգտագործել ճանապարհի հին ծածկույթը։ Հին ճանապարհի քանդված պատվածքից ստացված խառնուրդն օգտագործվում է որպես հիմք: 
 
Ճանապարհի որոշ հատվածներում արդեն սկսվել են ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտի տեղադրման աշխատանքները: 
 
«Վառմաշ» կապալառու ընկերության շինարարները, նախարարին ներկայացնելով աշխատանքների ընթացքը, խոստացան,  որ նախանշված ժամանակացույցից շեղումներ չեն լինի։ Աշխատում են, որպեսզի ճանապարհի վերականգնման աշխատանքներն ավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ՝ սեպտեմբերին։ 
 
Անդրադարձ եղավ նաև ինտենսիվ երթևեկության պայմաններում աշխատանքների ընթացքում առաջացած  դժվարություններին։ Քննարկվեցին ճանապարհը ժամանակ առ ժամանակ փակելու հնարավորությունները։ 
 
Նախարար Աշոտ Հակոբյանն ընդգծեց աշխատանքները ճիշտ պլանավորելու, որակյալ ճանապարհ կառուցելու, ինչպես նաև երթևեկության անվտանգությունն ապահովելու կարևորությունը: