Կենդանիների անկումը բնականոն պրոցես է. անգղերի անկման պատճառը հայտնի չէ. այգու տնօրենի պաշտոնակատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
Բոլորը

Մեկնարկել է Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացման արարողությունը։

Կենդանիների անկումը բնականոն պրոցես է։ Կենդանիների անկման որոշակի տոկոս կա, որը սպասելի է․ միջառանձնյակային պայքարը բացառել չենք կարող, կենդանիները վնասվածքներից էլ կարող են մահանալ։ Մեր կենդանաբանական այգում էլ անկումներ լինում են, անցած տարվա ընթացքում այն հասել է մոտ 7 տոկոսի․ այս տեսակետից նորմալ գործընթաց է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի Կենդանաբանական այգու տնօրեն Աշոտ Ասլանյանը։

Անդրադառնալով անցած տարի 4-6 անգղերի անկման մեծ աղմուկ բարձրացրած դեպքերին, նրանց ենթադրյալ թունավորմանը, Ասլանյանը նշեց, որ այդ առնչությամբ քրեական գործեր են հարուցվել, թունավորման փաստը չի հաստատվել։

«Անգղերի անկումը տեղի է ունեցել անցած տարվա սկզբին, ես դրանից հետո եմ աշխատանքի ընդունվել, մասամբ նաև կենդանիների անկումը եղավ տնօրինության փոփոխության պատճառ։

Անգղերին թունավորելը շատ դժվար է, քանի որ նրանք լեշակեր են, բնության սանիտարներ են, ունեն հզոր մարսողական և իմունային համակարգ։

Կատարվել են փորձագիտական հետազոտություններ, արդյունքում անգղերի թունավորման փաստերը չեն հաստատվել»,- նշեց Կենդանաբանական այգու տնօրենը՝ հավելելով, որ անգղերի անկման ստույգ պատճառը հայտնի չէ, բայց կա վարկած, որ նրանց անկման պատճառը եղել է հյուծվածությունը, քանի որ նրանց քաշը նորմայից շատ ցածր է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։