Հռոմի պապը հայտնել է, որ Վատիկանը ներգրավված է Ուկրաինայի հարցով գաղտնի խաղաղարար առաքելությունում

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ Վատիկանը մասնակցում է խաղաղարար առաքելությանը, որը փորձում է վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին: Նա, սակայն, նշել է, որ առայժմ չի կարող բացահայտել բոլոր մանրամասները, գրում է Reuters-ը։

«Այժմ առաքելություն է ընթանում, բայց այն դեռևս չի հրապարակվել։ Երբ հրապարակվի, ես կպատմեմ դրա մասին»,- ասել է Ֆրանցիսկոս պապը Հունգարիա կատարած եռօրյա այցից հետո։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին նա խոսել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և Բուդապեշտում Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ մետրոպոլիտ Իլարիոնի հետ։

«Մենք խոսել ենք այդ ամենի մասին։ Բոլորին հետաքրքրում է խաղաղության ճանապարհը»,- ասել է Հռոմի պապը։

Նա նաև հայտարարել է, որ պատրաստ է օգնել ուկրաինացի երեխաներին, ովքեր, ուկրաինական կողմի պնդմամբ, բռնի կերպով Ռուսաստան են տարվել։

Տաթև Ֆռանգյան