Աշխատանքով և միայն աշխատանքով կարող ենք հաղթահարել եղած մարտահրավերներն ու հասնել ցանկալի արդյունքի․ Նարեկ Մկրտչյան

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

շնորհավորում եմ բոլորիս՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ որպես աշխատանքի և զբաղվածության ոլորտը համակարգող գերատեսչություն, իր առաջնահերթություններից է համարում քաղաքացիներին արժանապատիվ աշխատանքով ու կայուն զբաղվածությամբ ապահովումը, աշխատաշուկայում ինքնիրացման հնարավորությունների ընդլայնումը՝ վերջիններիս մրցունակության բարձրացման, մասնագիտական ներուժի իրացման ու ընտանիքի բարեկեցության ապահովման միջոցով։

Հենց այս նպատակներին են ուղղված և՛ Զբաղվածության ռազմավարության մշակումը, և՛ իրականացվող ոլորտային բարեփոխումներն ու ծրագրերը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ այս տարի լայնածավալ փոփոխություններ ենք նախատեսել ՀՀ աշխատանքային օրենսգրքում։ Բարեփոխումներն ուղղված են կարգավորելու աշխատողների և գործատուների իրավահարաբերությունները, լուծելու իրավակիրառ պրակտիկայից բխող բազմաթիվ խնդիրներ։

Կարևորելով աշխատող քաղաքացու իրավունքները վերջերս ԱԺ-ն ընդունեց նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ նախատեսող օրենքի մեկ այլ նախագիծ, որը հնարավորություն կընձեռի վարժական հավաքներին ներգրավված աշխատողների աշխատավարձը պահպանել ամբողջությամբ։

Կառավարության կողմից հավանության արժանացավ նաև «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը կնպաստի Հայաստանում կամավոր աշխատանքի ինստիտուտի և մարդկային կապիտալի զարգացմանը, աշխատանքային փորձառության ձեռքբերմանը և աշխատանքի շուկայում անձի մրցունակության բարձրացմանը։

Բարեփոխումներն իրար հաջորդող են ու շարունակական, ուստի, մեկ անգամ ևս շնորհավորում եմ օրվա առթիվ, մաղթում անսպառ եռանդ և նորանոր ձեռքբերումներ․ աշխատանքով և միայն աշխատանքով կարող ենք հաղթահարել եղած մարտահրավերներն ու հասնել ցանկալի արդյունքի»,- նշվում է ուղերձում: