Էրդողանն ու Քըլըչդարօղլուն բազմահազարանոց հանրահավաքներ են անցկացրել

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Թուրքիայում ընտրություններից երկու շաբաթ առաջ ընդդիմությունն ու իշխանությունը իրենց հարյուր հազարավոր կողմնակիցների փողոց են դուրս բերել, գրում է Euronews-ը։

Մասնավորապես, նախօրեին Անկարայում անցկացվել է գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական հանրահավաքը, որը երկիրը ղեկավարում է 2003 թվականից։ Իր ելույթում նա խոստացել է «Աստծո օգնությամբ ոչնչացնել ընդդիմությանը»։

Մի շարք դիտորդներ նշում են, որ իշխանության և իշխող ԱԶԿ-ի ներկայացուցիչները լարվածության մթնոլորտ են ստեղծում և փորձում են «քրեականացնել» իրենց հակառակորդներին։

Իսկ ահա ընդդիմության միասնական թեկնածու, Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն իր ընտրողներին խոստացել է «վերադարձնել Թուրքիան դեպի լույսը» և «վերականգնել թուրքական ժողովրդավարությունը»։ Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում նա առաջադրվել է ընդդիմադիր վեց կուսակցությունների դաշինքի կողմից։

Քըլըչդարօղլուի հանրահավաքը տեղի է ունեցել Իզմիրում՝ Էգեյան ծովի ափին, որը Ստամբուլի հետ միասին անվանում են ընդդիմության հենակետ։ Նախորդ ընտրություններում Էրդողանը երկրի մեծությամբ երրորդ քաղաքում հավաքել էր մեկ երրորդից էլ պակաս ձայներ։

Ի դեպ, տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ պետական և իշխանամետ լրատվական գործակալությունները չեն լուսաբանել ընդդիմության հանրահավաքը՝ ցուցադրելով միայն Էրդողանի ելույթն Անկարայում։

Էմմա Չոբանյան