Ռազմական ղեկավարության հաճախակի փոփոխությունները խաթարել են ռուսական բանակի մարտունակությունը․ ISW

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW) հատուկ զեկույց է հրապարակել Ուկրաինայում ռուսական ուժերի ղեկավարների կադրային փոփոխությունների մասին։ Զեկույցի հիմնական եզրահանգումն այն է, որ մշտապես նոր հրամանատարների ​​նշանակումը և տարբեր խմբավորումների միջև վեճերը ՌԴ ՊՆ-ում խաթարում են ռուսական բանակի՝ մարտադաշտում արդյունավետ գործելու կարողությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զեկույցում մանրամասն նշվում են ռազմական նշանակումները, որոնք արել են ՌԴ ՊՆ-ն և Կրեմլը Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից ի վեր։ Ասվում է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն ի սկզբանե չի ցանկացել նշանակել Ուկրաինայում ռուսական զորքերի մեկ հրամանատար, այնուհետ այդ պաշտոնում նշանակել է գեներալ Ալեքսանդր Դվորնիկովին, իսկ մի քանի շաբաթ անց նրան ազատել է, ինչպես ասում են՝ մինչև 2022 թվականի մայիսի 9-ը Դոնբասը գրավել չկարողանալու համար։

Հետո Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս փոխել է տարբեր մակարդակների ռազմական ղեկավարներին։

«Նախագահ Վլադիմիր Պուտինի՝ առանց հստակ և դոկտրինալ հրամանատարական կառույցի Ուկրաինա ներխուժելու որոշումը և հրամանատար նշանակելու նրա դժկամությունը երկարաժամկետ հետևանքներ ունեցան Ուկրաինայում ռուսական հրամանատարական կառույցի վրա։ Հրամկազմի փոփոխության՝ Պուտինի պարբերական որոշումները ռուսական բանակը դարձնում են ավելի մասնատված և անկազմակերպ հրամանատարական կառույցներ, որը ոչնչացնում է Ուկրաինայում կազմակերպված արշավ իրականացնելու՝ նրա կարողությունը»,- ասվում է զեկույցում։

Ինստիտուտի փորձագետները նշում են, որ մասնատումը եզակի չէ ռուսական բանակի համար, սակայն նրա զարգացումը ՌԴ զինվորականների շրջանում անսովոր ազդեցություն է ունենում որոշումների կայացման գործընթացի վրա։

Էմմա Չոբանյան