Ուկրաինան հայտնում է հրթիռային նոր հարձակման մասին

Լուրեր

08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
Բոլորը

Ուկրաինական լրատվամիջոցները ականատեսներին հղումով գրում են, որ պայթյուններ են լսվում Կիևում և տարածաշրջանում։ Կիևի շրջանային վարչությունը հայտնում է, որ գործում են ՀՕՊ համակարգեր։Այս մասին իր Telegram ալիքում գրում է նաև Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ Տեղեկություններ կան նաև Դնեպրոպետրովսկի և Սումիի շրջաններում տեղի ունեցած պայթյունների մասին։ Դրանք դեռ պաշտոնապես չեն հաստատվել։

Կիևի վարչակազմը Telegram-ի իր ալիքում հայտնում է, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը, ըստ նախնական տեղեկությունների, խոցել են ռուսական բոլոր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը։ Մայրաքաղաքի իշխանությունները հավելում են, որ խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան, ինչպես նաև բնակելի շենքերի և ենթակառուցվածքների ավերածություններ։

Ուկրաինացի զինվորականները հաստատել են, որ մայիսի 1-ի գիշերը ռուս զինվորականները ռազմավարական ինքնաթիռներից արձակել  են 18 X-101/X-555 թևավոր հրթիռներ։ Ինչպես Facebook-ում գրել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին, հարձակումը սկսվել է մոտավորապես ժամը 02:30-ին, որին մասնակցել են ինը Տու-95 ռմբակոծիչներ․ դրանք գործել են Օլենգորսկի շրջանում (Մուրմանսկի մարզ) և երկու Տու-160՝ Կասպից ծովի տարածքում։

«Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության ուժերն ու միջոցները ոչնչացրել են բոլոր 15 հրթիռները» – գրել է Զալուժնին։