Մոռանալ՝ ում ինչ է ձեռք տալիս. նախարարը՝ ծննդօգնության ոլորտում բարեփոխումների մասին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 

Ծննդօգնության ոլորտում բարեփոխումներն օրվա պահանջ են՝ առողջապահության նախարարությունում ծննդօգնության ոլորտի առաջատար մասնագետների աշխատանքային խորհրդակցության ժամանակ շեշտել է առողջապահության նախարարը. տեղեկացնում է Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

Արսեն Թորոսյանը կարևորել է մասնագետների անմիջական ներգրավվածությունը համակարգային փոփոխություններին՝ միաժամանակ շեշտելով, որ այս համատեքստում պետք է մի կողմ թողնել բոլոր սուբյեկտիվ մոտեցումները: «Մոռանալ՝ ում ինչ է ձեռք տալիս: Առաջարկում և խնդրում եմ, որ դուք էլ մասնակցեք ոլորտի բարեփոխումներին: Համակարգային որոշ փոփոխությունների մասով պետք է արագ արդյունքներ ունենանք, իսկ գլոբալ համակարգային փոփոխությունները պահանջում են առավել երկարատև, ծավալուն աշխատանք»,- նշել է Թորոսյանը:

Նախարարի փոխանցմամբ՝ եկող տարի առողջապահության ոլորտի բյուջեն աճելու է, ըստ այդմ՝ ավելանալու են նաև հատկացումները ծննդօգնությանը: Այս տարի կլինեն ֆինանսական շտկումներ, մյուս տարի սպասվում են առավել էական փոփոխություններ: Մոր և մանկան առողջության պահպանումը շարունակում է մնալ առաջնահերթ, և ծնելիությունը խթանելու համար մեծ է համակարգային փոփոխությունների դերը:

Ծննդօգնության ոլորտի մասնագետների աշխատանքային քննարկման արդյունքները կամփոփվեն և առաջարկի տեսքով կներկայացվեն նախարարին: