Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Սաֆարյանը

Լուրեր

08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ 2023 թվականի ապրիլի 25-ին 64 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության (UNIMA-Հայաստան) հայկական կենտրոնի նախագահ /ՏԱԳՄՄՀԿ/, բեմադրիչ Արմեն Սաֆարյանը:

​Արմեն Սուրենի Սաֆարյանը ծնվել է 1958 թվականին Երևանում՝ նկարչի ընտանիքում: 1980​ թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը, ապա ուսումը շարունակել Մոսկվայում՝ անցնելով տիկնիկային թատրոնների գլխավոր ռեժիսորների դասընթացները:

​1988 թվականին կազմակերպել է ստվերների տիկնիկային թատրոնի թատերախումբը, իսկ 1989-1992 թթ. եղել է Գյումրու ՊՏԹ-ի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բեմադրիչը:
​​1992 թվականից մինչ իր մահը ղեկավարել է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության (UNIMA-Հայաստան) հայկական կենտրոնը:

​​1999-2000 թվականներին հանդիսացել է Երևանի մարիոնետների պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

​​2006 թվականին հիմնել է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը:

​​2010 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի, 2019 թվականին՝ Հայաստանի գրողների միության «Հովհաննես Թումանյան» մեդալի, 2011 թվականին՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչման:

Հեղինակել է 37 տիկնիկային հեռուսատաներկայացումներ, 2 ռադիոբեմադրություն, 56 տիկնիկային բեմադրություն, որոնց թվում «Մատնաչափիկը», «Դեկամերոն», «Խելոքն ու հիմարը», «Ամանորի հանդես», «Սատանան ու Բիթլիսցին», «Սագը», «Պույ-պույ մկնիկը», «Սասունցի Դավիթ», «Քեֆ անողի քեֆը չի պակսի», «Լեոնարդո դա Վինչիի առակները և հեքիաթները», «Կամակոր արքայադուստրը», «Զգուշացի՛ր, ականներ են», «Ներիր ինձ Տեր» և այլն։

Արմեն Սաֆարյանը ճանաչված էր նաև իբրև գրական երկերի թարգմանիչ. ռուսերենից հայերեն է թարգմանել «Բեմբի» հեքիաթը, հայերենից անգլերեն՝ Նահապետ Քուչակի «Հայրենները»:

Հայ թատերասեր հանրությունը ակտիվորեն մասնակցել է Արմեն Սաֆարյանի նախաձեռնած «Տիկնիկները հանուն խաղաղության» 2 համաշխարհային երթին, իսկ Հայաստանում և Արցախում կազմակերպված 16 տիկնիկային փառատոները մշտապես վայելել են հանդիսատեսի ջերմ համակրանքն ու արժանացել բարձր գնահատականի:

Մշակութասեր հանրության, նրա արվեստի երկրպագուների և գործընկերների հիշողության մեջ նա կմնա որպես իր գործի նվիրյալ, բարեկիրթ և պարկեշտ, ժպիտ և կենսուրախություն պարգևող, լավատեսություն տարածող մարդ և արվեստագետ:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արմեն Սաֆարյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:

Արմեն Սաֆարյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա ս.թ. ապրիլի 28-ին՝ ժամը 18։00-20։00-ին, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում:

Վերջին հրաժեշտը` ս. թ. ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-13։00-ն՝ նույն վայրից:
Հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում: