Հայաստանի համախառն արտաքին պարտքը և ներքին պարտքը միասին գերազանցում են 11 միլիարդ ԱՄՆ դոլարը կամ ՀՆԱ-ի 100%-ը

Լուրեր

24.02.2026 | 15:16
Դատարանը մերժել է Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երևանով անցնող հատվածի հողամասի սեփականատիրոջ հայցը
24.02.2026 | 15:05
Կոկաինի գործով նիստը, որով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մեղադրյալ է, հետաձգվեց
24.02.2026 | 15:01
«Մարտի 1»-ի գործով հնարավոր է նոր մեղադրյալներ լինեն // Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 14:52
ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ 
24.02.2026 | 14:44
Թեհրանն ու Բաքուն համապարփակ համագործակցության փաստաթուղթ են ստորագրել
24.02.2026 | 14:38
Հայաստանում ավտոմոտոսպորտի ոլորտում ձևավորել է մասնագիտական ներուժ․ FIA-ի գլխավոր քարտուղար
24.02.2026 | 14:27
Հայտնի է դարձել՝ ինչ է Մեսին ասել մրցավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 14:19
Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը
24.02.2026 | 14:14
Բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան շենքի մոտ․ լրանում է Ուկրաինայի վրա հարձակման 4-րդ տարելիցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 14:02
Քոչարյանին և երկու օլիգարխներին պետք է զրո քվե տա ժողովուրդը. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:53
Ուսումնասիրում ենք «Իմ քայլը» հիմնադրամի, «Ուժեղ Հայաստանի» առաջարկները. ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:42
«Այսօր լրանում է ուղիղ չորս տարին, ինչ Պուտինը երեք օրում գրավում է Կիևը». Զելենսկի
24.02.2026 | 13:31
Առաջարկվում են տուրքի նոր տեսակներ՝ մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար
24.02.2026 | 13:29
Ֆլոյդ Մեյվեզերն ու Մենի Պակյաոն ռևանշ մենամարտ կանցկացնեն
24.02.2026 | 13:20
Իրանում ռազմական ուղղաթիռ է կործանվել, զոհվել է չորս մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի պարտքերի վերաբերյալ հիմնական հրապարակումները կապված են պետական պարտքի հետ, որն իր հերթին բաժանվում է ներքին և արտաքին պետական պարտքերի: Ծանոթանալով ՀՀ ԱՎԾ-ի կողմից ներկայացված պաշտոնական վիճակագրությանը նկատում ենք, որ 2017թ.-ի մայիսի վերջի դրությամբ պետական պարտքը կազմել է մոտ 6 միլիարդ 95 մլն ԱՄՆ դոլար, որից` արտաքին պարտքը եղել է` 4 միլիարդ 924 մլն, իսկ ներքին պարտքը` 1 միլիարդ 170 մլն ԱՄՆ դոլար: Եվ միայն 2016թ.-ի ընթացքում պետական պարտքն աճել է 865 մլն դոլարով, իսկ ՀՆԱ-ն 0.2%-ով կամ մոտ 40 անգամ ավելի քիչ:

Ինչ վերաբերում է համախառն արտաքին պարտքին, որն իր մեջ ընդգրկում է նաև, այսպես կոչած, կազմակերպությունների պարտքերը (այդ թվում` ավանդային կազմակեր­պություններ, բացի ԿԲ-ից, այլ հատվածների և ուղղակի ներդրումներ` միջֆիրմային վարկեր), ապա այն 2016թ.-ի վերջի դրությամբ կազմել է 9 միլիարդ 951 մլն ԱՄՆ դոլար: Եվ ակնհայտ է նաև, որ արտաքին պետական պարտքի ավելացումը մոտ 22 միլիոն դոլարով, ինչպես նաև որոշ չափով էլ մասնավոր հատվածի պարտքերի ավելացումն այս ցուցանիշը 2017թ.-ի ընթացքում հասցրել են 10 միլիարդ դոլարի: Իսկ ահա Հայաստանի համախառն արտաքին պարտքի և ներքին պարտքի հանրագումարը գերազանցում է 11 միլիարդ ԱՄՆ դոլարի մակարդակը, որն անգամ գերազանցում է երկրի ՀՆԱ-ի 100%-ը, քանի որ մեր ՀՆԱ-ն մոտ 10.5 մլրդ ԱՄՆ դոլար է:

 ՀՀ համախառն արտաքին պարտքի ավելացման միտումները սկսվեցին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից կամ 2008թ.-ից հետո` ավելանալով գրեթե 6.5 միլիարդ ԱՄՆ դոլարով: ՀՀ տնտեսության զարգացման համար նման պարտքային բեռի տակ գտնվելու հանգամանքն առաջիկա տարիներին լուրջ խոչընդոտ է հանդիսանալու, քանի որ պետական հատվածը կուտակել է մոտ 6 մլրդ դոլարի, իսկ մասնավոր հատվածը` մոտ 5 մլրդ դոլարի հասնող պարտք: Սակայն այս խնդիրը խնամքով թաքցվում է հասարակությունից և ներկայացվում է գրեթե միշտ պետական պարտքի մոտ 6 միլիարդ ԱՄՆ դոլարի հասնող ցուցանիշը, այնինչ` կա մեկ այլ շատ ավելի վտանգավոր և մեծ ցուցանիշ, որն անգամ ՀՆԱ-ի 100%-ը գերազանցելով` լուրջ կարգավորումների կամ սահմանափակումների չի ենթարկվում:

Ինչ վտանգներ է պարունակում այս իրավիճակը: Պատասխանների շրջանակը բավականին լայն է, առաջնայիններից մեկն այն է, որ եթե իրենց պարտավորությունների կատարման մասով մասնավոր հատվածն ունեցավ խնդիրներ դրանք անմիջականորեն կազդեն երկրի միջազգային գործարար վարկանիշի անկման վրա, որի պարագայում նման պարտքերի մարման պարտավորությունների գործում պետության միջամտությունը գրեթե անխուսափելի կդառնա:

Այսինքն` կազմակերպություններն առանց պետության պարտքեր են վերցնում, շահույթներ ստանում, իսկ երբ հանդիպում են դժվարությունների դիմում են պետության օգնությանը: Նման օրինակներ եղան 2009թ.-ին Տիգրան Սարգսյանի վարչապետույան շրջանում, երբ ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում մի շարք մասնավոր ընկերություններ կանգնեցին ֆինանսական դժվարությունների առջև և պետությունը ստիպված եղավ վարկային միջոցների հաշվին՝ նրանց աջակցել: (օրինակ` հանքարդյունաբերությանը հատկացվեց 10 միլիոն դոլարի աջակցության, միլիոնավոր դոլարներ հատկացվեցին երեւանի կենտրոնում կառուցապատմամբ զբաղվող մի քանի ընկերությունների և այլն): Ասել է թե՝ բարձրացնելով ՀՀ քաղաքացիների արտաքին պարտքի բեռը՝ կառավարությունը փորձեց փրկել մասնավորի բիզնեսը: Հետաքրքիր է նաև, որ 2009թ.-ի բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն իսկ նշում էր Համաշխարհային Բանկի հետ մոտ 800 մլն դոլարի վարկային միջոցների ներգրավման շուրջ բանակցությունների մասին, որից հետո էլ սկսվեց ՀՀ պարտքային 4.5 մլրդ դոլարանոց բումը: ՆԿատենք, որ այս արատավոր պրակտիկան շարունակում է մինչ օրս և 2017թ.-ի հունիսին ներկայացված Կառավարության նոր ծրագրում պետական պարտքի (ներքին և արտաքին), ինչպես նաև կազմակերպությունների պարտքի վերաբերյալ չկա և ոչ մի թվային ցուցանիշ, իսկ ապագայում մինչև 2022թ.-ը ունենք եվրոպարտատոմսերի վճարման պարտավորություն, որն առնվազն 1 միլիարդ դոլարի հասնող (700 մլն դոլար եվրոպարտատոմսերի մասով և մոտ 300 միլիոն արտաքին ու ներքին պարտքի մասով) պարտավորությունների տարի է լինելու: Եվ եթե անգամ միջինում ՀՀ պետական պարտքն առաջիկա 5 տարիներին աճի 300 միլիոն դոլարով, ինչը քիչ հավանական է, քանի որ նման ցածր աճի տեմպեր մենք գրեթե չենք ունեցել վերջին մի քանի տարիներին, ապա 2022թ.-ին ՀՀ պետական պարտքը կգերազանցի 7.5 մլրդ դոլարի սահմանագիծը:

Եվ հիմա՝ պետության կողմից այս իրավիճակին պատշաճ լուծում չտալու պարագայում երկրի միջազգային վարկանիշերը` Fitch, Moody’s և այլ կազմակերպությունների կողմից կարող են այնպիսի վերանայումների ենթարկվել, որ Հայաստանի հետ գործարարությամբ զբաղվելը դառնա խիստ ռիսկային և ոչ ցանկալի:

ՀՀ ՀԱՄԱԽԱՌՆ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԻ ՏԱՐԵԿԱՆ ԴԻՐՔԵՐԸ

(ժամանակաշրջանի վերջի դրությամբ)

մլն. ԱՄՆ դոլար

  2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016
Պետական կառավարման մարմիններ 1,401.1 2,465.9 2,737.2 2,955.8 3,154.9 3,405.0 3,362.8 3,861.0 4,407.1
Կենտրոնական բանկ 176.0 639.8 699.8 754.1 731.6 644.7 568.2 600.1 626.0
Ավանդային կազմակեր­պություններ, բացի ԿԲ-ից 914.8 864.5 1,127.9 1,607.3 1,923.5 2,329.7 2,241.7 2,070.9 2,328.3
Այլ հատվածներ 575.7 707.4 1,108.0 1,200.0 899.2 1,356.0 1,384.2 1,448.8 1,546.2
Ուղղակի ներդրումներ` միջֆիրմային վարկեր 394.5 358.6 633.8 900.4 964.3 995.0 983.0 944.4 1,044.2
Համախառն արտաքին պարտք 3,462.0 5,036.2 6,306.6 7,417.6 7,673.5 8,730.4 8,539.9 8,925.2 9,951.8

Աղբյուրը` ՀՀ ԿԲ https://www.cba.am/am/SitePages/statexternalsector.aspx