Ինչպես են Արևմուտքն ու Ռուսաստանը տեսնում Թուրքիայի նախագահական ընտրությունները․ France 24-ի անդրադարձը

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Մայիսին կայանալիք Թուրքիայի նախագահական ընտրություններին ուշադրությամբ հետևելու են արևմտյան մայրաքաղաքներում և Մոսկվայում։ France 24-ի անդրադարձում նշվում է, որ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին միջազգային մեծ ուշադրություն է գրավել իր վճռական արտաքին քաղաքականությամբ, որոնցից վերջինը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացի արգելքն է։ Առճակատման մոտեցումը մեծ փոփոխություն է նշանավորել Էրդողանի արևմտամետ դիրքորոշման համեմատ՝ 2003 թվականին իշխանությունը ստանձնելուց անմիջապես հետո:

2023 թվականի նախընտրական արշավի ընթացքում արտաքին քաղաքականությունը հետին պլան է մղվել ավելի հրատապ խնդիրների պատճառով: 2018 թվականից ի վեր գնաճը և արժութային ճգնաժամը հանգեցրել են Թուրքիայի քաղաքացիների և բնակիչների կենսամակարդակի անկման:

Ըստ հրապարակման՝ թեև արտաքին քաղաքականությունը կարող է հեռակա խնդիր լինել միջին վիճակագրական թուրք ընտրողի համար, ընտրությունները մեծ խնդիր են տարբեր արտաքին ուժերի համար:

«Նրանք շատ ուշադիր հետևելու են»,- ասել է Սենտ Լոուրենս համալսարանի և Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի ինստիտուտի Թուրքիայի հարցերով մասնագետ Հովարդ Էյսենստատը։

Նա նշել է, որ հատկապես Ռուսաստանը հույսեր ունի Էրդողանի հաղթանակի հետ կապված։

Դեռևս ցարական Ռուսաստանի և Օսմանյան կայսրության շրջանից շփման երկար պատմություն ունեցող երկու երկրները դիվանագիտական ճգնաժամ ունեցան 2015 թվականին, երբ Թուրքիան Սիրիայի տարածքում խոցեց ռուսական կործանիչը։ Էրդողանի պաշտոնական ներողությունը շուտով վերջ դրեց Մոսկվայի պատասխան պատժամիջոցներին՝ ստեղծելով հարաբերությունների արագ խորացում։ 2016-ի դրամատիկ հեղաշրջման փորձն էլ սկիզբ դրեց Արևմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունների սառեցմանը:

«Էրդողանն ու Պուտինը միմյանց օգտագործում են իրենց նպատակների համար։ 2015 թվականից ի վեր Ռուսաստանն Էրդողանին տեսնում է որպես մեկի, ում հետ կարող է բիզնես վարել: Իսկ Էրդողանը, որպես առաջնորդ, այժմ համարվում է թունավոր գործիչ Արևմուտքում, ինչ օգտակար է Ռուսաստանի համար»,- ասել է Վաշինգտոնում տեղակայված Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնից Ջեֆրի Մանքոֆը։

Ի հակադրություն՝ ընդդիմության կոալիցիոն թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ցանկանում է վերականգնել հարաբերություններն Արևմուտքի հետ: Դաշինքը հանձնառու է վերսկսել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը և հետևել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի որոշումներին:

Ամենակարևորն այն է, որ ընդդիմությունն ասել է, որ «նախաձեռնություններով հանդես կգա»՝ Թուրքիային վերադարձնելու F-35 կործանիչների ծրագրին, որը թույլ է տալիս ՆԱՏՕ-ի դաշնակիցներին գնել ամերիկյան բազմաֆունկցիոնալ մարտական ինքնաթիռները: Ըստ վերլուծաբանների՝ նախընտրական քարոզարշավի հետ կապված Արևմուտքի լռության ներքո Եվրոպան և ԱՄՆ-ը կողջունեն Քըլըչդարօղլուի հաղթանակը։

«Արևմտյան շատ պաշտոնյաներ և առաջնորդներ հիասթափության ու հյուծվածության զգացում ունեն Էրդողանի հետ հարաբերություններում։ Միևնույն ժամանակ, քանի որ Էրդողանն այդքան արդյունավետ է հակաարևմտյան տրամադրությունների մոբիլիզացման հարցում, Արևմուտքին ձեռնտու է լռելը։ Էրդողանը խորամանկ, շատ արդյունավետ քաղաքական գործիչ է, ուստի ողջամիտ տրամաբանություն կա, որ նա կարող է վերընտրվել՝ չնայած բոլոր հակահարվածներին»,- ասել է Մանքոֆը։

Բայց եթե նույնիսկ Քըլըչդարօղլուն հաղթի, Արևմուտքի հետ կապերի խորացումը մեծ աշխատանք կպահանջի։ Ըստ վերլուծաբանների՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնումը նույնքան բարդ կլինի՝ հաշվի առնելով այն ցածր անկումը, որին հասել են:

«Ես ակնկալում եմ, որ Քըլըչդարօղլուի օրոք Թուրքիայի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ կլինեն ավելի քիչ բարդ, բայց դեռևս դժվար»,- հավելել է Հովարդ Էյսենստատը։

Էմմա Չոբանյան