Ցեղասպանությունից հայերի տնտեսական կորուստը 46 մլրդ դոլար է․ եթե թուրքական արխիվը բացվի, թիվը կմեծանա․ Հայկ Բեջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.01.2025 | 19:56
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի դեմ մահափորձ է իրականացվել․ The Sun
02.01.2025 | 19:00
2025-ին ԵՄ-ին անդամակցելու պրոցես սկսելը փրկօղակ կլինի ՀՀ-ի համար․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.01.2025 | 17:44
Պարզվել է Լաս-Վեգասում պայթած Cybertruck-ի վարորդի ինքնությունը
02.01.2025 | 17:00
Մեր ժողովուրդը պետք է միավորվի հանուն Հայաստանի վաղվա օրվա ու մեր զավակների․ Էդուարդ Զորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.01.2025 | 16:12
Ֆրանսիայում Ամանորի գիշերը 984 մեքենա են այրել
02.01.2025 | 15:00
Նորից ենք մեծ հաղթանակ ունենալու, որին հասնելու ենք փոքր հաղթանակներով․ Նարինե Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.01.2025 | 14:17
ԵԱՏՄ նախագահությունն անցել է Բելառուսին
02.01.2025 | 13:06
Չեռնոգորիայում հրաձգության զոհերի թիվը հասել է 12-ի
02.01.2025 | 13:00
Քաղցկեղի պատվաստանյութից մինչև մամոնտների վերակենդանացում. 2024-ի գիտատեխնոլոգիական նորությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.01.2025 | 12:10
Տավուշի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի
02.01.2025 | 11:33
Լաս Վեգասի Trump հյուրանոցի մոտ պայթել է վառելիքով և հրավառության նյութերով բեռնված Tesla Cybertruck
02.01.2025 | 11:01
Նյու Յորքում հրաձգության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել
02.01.2025 | 10:35
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
01.01.2025 | 22:16
Գերմանիան արգելել է Վրաստանի ինը քաղաքացիների մուտքը երկիր՝ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու համար
01.01.2025 | 21:31
Վթար Առինջ գյուղում. կան տուժածներ
Բոլորը

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հետևանքով, մարդկային կորուստներից բացի, եղել են նաև տնտեսական, նյութական կորուստներ։ Ինչպե՞ս հաշվարկել դրանք և ինչպե՞ս պահանջել հատուցում։ Այս մասին այսօր զրուցել ենք Ամբերդ հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Հայկ Բեջանյանի հետ։

-Պարո՛ն Բեջանյան, ուսումնասիրել եք այս թեման։ Ինչպե՞ս է հնարավոր հաշվել հայերի կորուստները։

-20-րդ դարասկզբին հայ ժողովուրդը մեծ ներկայացվածություն է ունեցել Օսմանյան կայսրությունում, և այդ ներկայացվածությունը հատկապես տնտեսական բլոկում է շատ շոշափելի եղել։ Երեք ցուցանիշ ասեմ, որոնք ավելի կհիմնավորեն ասածս․ Օսմանյան կայսրության արտահանման՝ 60, ներմուծման՝ 40 և ներքին առևտրի շուրջ 80 տոկոսը համակարգվում էր հայ վաճառականների կողմից։ Եվ եթե դիտարկենք, որ դա վերաբերում է 20-րդ դարասկզբին, և դա բուրժուազիայի վերելքի դարաշրջան էր, ժողովուրդը՝ հայերը, Օսմանյան կայսրությունում ավելի մեծ դերակատարում էին ունենում։

Թուրքերը հիմնական զբաղեցնում էին քաղաքական և ռազմական ղեկավարությունը։ Սակայն լինելով բուրժուազիա, իրենց ձեռքում պահելով տնտեսական լծակները՝ հայերը շատ հաճախ ավելի լավ էին ապրում, քան իրենց հարևան թուրք զորահրամանատարները, և սա լուրջ մտավախություն էր Օսմանյան կայսրության համար, որ հայերը, հնարավոր է, ինչ-որ պահի իրենց ձեռքը վերցնեն նաև ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Այս հանգամանքների պատճառով նաև Օսմանյան կայսրությունը ձեռնարկեց այդ մեծ ոճիրը, որի ամբողջական չափը գնահատելն իրականում թե՛ տեսականորեն, թե՛ գործնականորեն անհնար է։ Փորձերից մեկը մենք արել ենք 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանությանը 100-րդ տարելիցին։

Սակայն հաշվարկի համար կան խանգարող հանգամանքներ։ Դրանցից ամենաառաջինն Օսմանյան կայսրության և նրա իրավահաջորդ Թուրքիայի վարած քաղաքականությունն է։ Մինչև այսօր այդ ժամանակաշրջանի պետական գույքի հաշվառման ամբողջ գործընթացը գաղտնագրված է, և դրա գաղտնազերծումը և ուսումնասիրությունն արգելված է օրենսդրական մակարդակով։

-Առհասարակ՝ եթե նյութական կորուստները գումարային տեսքով նշեք, ի՞նչ կարգի գումարի մասին է խոսքը։

-Մեր կողմից արված հաշվարկը, 2015 թվականի տվյալներով, հանգել է 46 միլիարդ դոլարին, սակայն դրա համար հիմք են հանդիսացել հասանելի տեղեկությունները։ Եթե ավելի ամբողջականացվեն տվյալները, խոսքը կլինի հարյուրավոր միլիարդների մասին, և այդ թիվն աճելու է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան