Ֆրանսիայում Ամանորի գիշերը 984 մեքենա են այրել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ֆրանսիայում Ամանորի գիշերը գրեթե հազար մեքենա է հրկիզվել, ոստիկանությունը բերման է ենթարկել 420 մարդու, իսկ 310 օրինախախտ գտնվում է կալանքի տակ։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։

Ֆրանսիայի ՆԳՆ-ն հունվարի 1-ի առավոտյան հայտնել է 984 այրված մեքենայի մասին։

Գերատեսչության ղեկավար Բրունո Ռետայլոն պարզաբանել է, որ միջադեպերի մեծ մասը կապված է հրավառության արձակման հետ։ Կան նաև տուժածներ:

Լիոնում մանկասայլակի վրա հրավառության ընկնելու հետևանքով երկու տարեկան աղջիկը վնասվածքներ է ստացել դեմքի և աչքերի շրջանում։

Եվս մեկ մարդ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է հրավառության հետ կապված դեպքից հետո։ Հեռուստաալիքն այս միջադեպից մանրամասներ չի հայտնել։

Ոստիկանությունն իր հերթին հայտնել է, որ Փարիզում և արվարձաններում տոնական օրերին կարգուկանոն պահպանելու համար գործի կդրվեն մոտ 10 հազար իրավապահներ։

Ընդհանուր առմամբ, ամանորյա տոներին Ֆրանսիայում աշխատում են անվտանգության տարբեր գերատեսչությունների 90 հազար ներկայացուցիչներ։ Ռետայոն կոչ է արել տեղի իշխանություններին և անվտանգության ուժերին զգոն լինել՝ հաշվի առնելով ահաբեկչական սպառնալիքի շարունակական բարձր մակարդակը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի