Բաքուն արձագանքել է Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը դատապարտող Կանադայի ԱԳՆ-ի հայտարարությանը

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Ֆրանսիայից հետո՝ Բաքուն հիմա էլ արձագանքել է Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրման հետ կապված Կանադայի ԱԳՆ-ի հայտարարությանը։ Բաքուն այն «անհիմն է» անվանել։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է, թե, իբր, «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում անցակետի տեղադրումը Բաքվի օրինական իրավունքն է», և այդ որոշումն ընդունվել է «ազգային անվտանգությունն ապահովելու համար»։

«Այս առումով անհիմն են այն պնդումները, թե վերոնշյալ անցակետի տեղադրումն ազդում է խաղաղ գործընթացի և տարածաշրջանում կայունության վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաքվին նաև դուր չի եկել, որ Կանադայի ԱԳՆ-ն հաղորդագրության մեջ Արցախն անվանել է «Լեռնային Ղարաբաղ»՝ անընդունելի համարելով այդ անվանման օգտագործումը։

Հավելենք, որ նախօրեին Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին հայտարարությամբ էր հանդես եկել Լաչինի միջանցքում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ։

Էմմա Չոբանյան