Հացահատիկային գործարքի երկարաձգումը կասկածի տակ է․ ՌԴ

Լուրեր

15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
15.08.2026 | 14:53
ՊՆ-ում քննարկում են բանակում ոչ կանոնագրքային հարաբերությունների կանխարգելումը
15.08.2026 | 14:00
Քեմբրիջի նախկին պրոֆեսոր Ջեյսոն Արդեյին մահացած են հայտնաբերել․ նա հեռացել էր համալսարանից գրագողության մեղադրանքներից հետո
15.08.2026 | 13:47
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
15.08.2026 | 13:34
Մեկ խաղափուլ է մնացել․ հայ շախմատիստները պայքարում են Եվրոպայի Մ20 առաջնության առաջատար դիրքերի համար
15.08.2026 | 13:18
Առցանց խաղերից մինչև կիբեռբուլինգ ու անձնական տվյալների արտահոսք․ ՆԳՆ-ն ծնողներին հորդորում է զգոն լինել
15.08.2026 | 12:59
Վթար Վայոց ձորի մարզում․ տուժածը հոսպիտալացվել է
15.08.2026 | 12:45
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ առնվազն 20 զոհ կա
15.08.2026 | 12:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.08.2026 | 12:13
ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին շարունակում են դիտարկել որպես դաշնակից․ գլխավոր քարտուղար
15.08.2026 | 11:58
Վնասվել են տանիքներ, էլեկտրական լարեր ու մեքենաներ. ուժեղ քամու հետևանքները
15.08.2026 | 11:44
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ռուանդայի ԱԳՆ-ների միջև
15.08.2026 | 11:30
Ցինցինատի. Կարեն Խաչանովը պարտվել է մեկնարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի ժնևյան բաժանմունքում ՌԴ մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը հայտարարել է, որ հացահատիկային գործարքի հետ կապված, որի ժամկետը լրանում է մայիսին, իրական առաջընթաց ձեռք չի բերվել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գործարքը ենթադրում է ռուսական նավատորմի կողմից արգելափակված Ուկրաինայի սևծովյան նավահանգիսներից ուկրաինական հացահատիկի արտահանում։ Պայմանագիրը կնքվել է մի շարք երկրների միջնորդությամբ, հիմնականում՝ Թուրքիայի։

Ռուսաստանի համար համաձայնագրի երկարաձգման հիմնական պայմանը ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանման արևմտյան սահմանափակումների ամբողջական վերացումն է։ Բացի այդ, Մոսկվան պահանջում է ռուսական գյուղատնտեսական բանկը վերադարձնել SWIFT միջազգային վճարային համակարգ։

Գատիլովի խոսքով՝ Ռուսաստանին չի գոհացնում այն դասավորությունը, որով որոշակի բանկային գործառնությունների համար ամեն անգամ պետք է հատուկ թույլտվություններ ստանալ։

Reuters-ի փոխանցմամբ, ըստ ամենայնի, խոսքն այն մասին է, որ, ինչպես հայտնի է դարձել, ամերիկյան JPMorgan Chase & Co բանկը թույլտվություն է ստացել ԱՄՆ իշխանություններից ռուսական «Ագրոպրոմբանկ»-ին վճարումներ կատարելու համար։ Սակայն Ռուսաստանի համար դա չի լուծում այն խնդիրները, որոնց բախվել է՝ կորցնելով միջազգային վճարային համակարգին հասանելիությունը։

Տաթև Ֆռանգյան