Գերմանական կողմը հայտնել է, որ սիրիահայերի տնտեսական ինտեգրման ծրագիրը կունենա շարունակություն տարածաշրջանային մակարդակով

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերի և GIZ-Հայաստանի ներկայացուցիչների հետ՝ GIZ Armenia-ի տարածաշրջանային տնօրեն Անն Քեմփայի գլխավորությամբ. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել համատեղ շարունակական աշխատանքի և Հայստանին Գերմանիայի կառավարության աջակցության համար։ Իրենց հերթին հյուրերը շնորհավորել են նախարարին պաշտոնում նշանակման կապակցությամբ, պատրաստակամություն են հայտնել շարունակելու իրականացվող ծրագրերը, նաև խոսել են նոր աշխատանքների նախանշման մասին։

Հանդիպմանն անդրադարձ է եղել «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրին, «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում սիրիահայերի տնտեսական ինտեգրման և նրանց բիզնեսի կայացմանն ուղղված աշխատանքներին:

Վերջինիս հետ կապված գերմանական կողմը հայտնել է, որ ծրագիրը կունենա շարունակություն տարածաշրջանային մակարդակով։ Նախարարին է ներկայացվել գերատեչության հետ բոլոր ծրագրերով իրականացված աշխատանքը։ Խոսվել է ձեռներեցության կարողությունների խթանման և զարգացման գործընթացներին աջակցության մասին, կարևորվել է պետություն-մասնավոր հատված երկխոսությունը։ Գերմանացի մասնագետները նշել են, որ աջակցություն են ցուցաբերելու պետական և մասնավոր հատվածին ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրին մասնակցության նպատակով՝ խթանելով նորարարության և ձեռներեցության ոլորտի զարգացումը։ Քննարկվել են նաև զբոսաշրջության ոլորտի զարգացման առաջնահերթությունները։

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են նոր թափով աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը։