Զինծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող Վ. Հ.-ն ազատվել է քրեական պատասխանատվությունից. ՀՔԱՎ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թ. հունիսի 7-ի որոշմամբ ԿԲՀ որոշմանն անհամաձայնություն ունենալու պատճառով զորակոչից հրաժարված Վ. Հ.-ին ազատել է քրեական պատասխանատվությունից:

2014 թ.-ից պարբերաբար տարկետում ստացած Վ. Հ.-ին 2017 թ. հունվարին ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը զինծառայությանը սահմանափակումով պիտանի էր ճանաչել, սակայն զորակոչիկը, համաձայն չլինելով այդ որոշմանը, հրաժարվել էր զինծառայության մեկնելուց: Նրա կարծիքով՝ տարկետման ժամանակահատվածում բուժում չստանալով՝ չէր կարող առողջական վիճակը բարելավվել, հետևաբար՝ նախկինում նույն խնդրի համար տարկետում ստանալուց հետո չէր կարող այդ զորակոչին սահմանափակումով պիտանի ճանաչվել:

Զինծառայությունից խուսափելու հիմքով հարուցվել էր քրեական գործ և ուղարկվել դատարան:

Ինչպես գործի քննության ընթացքում պարզ էր դարձել, ախտորոշումներից մեկը, որի հիման վրա զորակոչիկին նախկինում տարկետում էր տրամադրվել, պարզապես դիտարկման նպատակ էր ունեցել, ոչ թե՝ բուժման: Այն կապված էր սրտի աշխատանքի հետ. բժիշկ սրտաբանը դատարանում հայտնել էր, որ այն անցումային բնույթ է կրում և կարող է առանց բժշկական միջամտության անցնել, այդ նպատակով էլ տարկետումներ են տրվել:

Ինչ վերաբերում է մյուս ախտորոշմանը, որով զորակոչիկները զինծառայության ժամանակավորապես ոչ պիտանի են ճանաչվում,սխալմամբ էր դրվել, վրիպակը շտկվել էր ավելի ուշ: