Մի քանի անգամ փորձել եմ, բայց չեմ կարողացել այցելել ԼՂ, ինչո՞ւ․ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ-ում հարց է ուղղել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, թե ե՞րբ է վերջինն այցելելու ԼՂ և Լաչինի միջանցք։ Եվրոպացի պաշտոնյան հայտարարել է, որ մի քանի անգամ փորձել է, սակայն չի կարողացել այցելել Լեռնային Ղարաբաղ։ Վերջինը նաև շեշտել է, որ ինքն անգամ կարողացել է պատերազմող երկիր այցելել, սակայն չի կարողացել այցելել Արցախ, իսկ թե ինչո՞ւ՝ այդ հարցը պետք է ուղղել բոլորին։

«Իմ աշխատանքը, որպես այդպիսին, սահմանները ստուգելը չէ։ Ես փորձել եմ ԼՂ խնդրին նայել մարդու իրավունքների տեսանկյունից, ի վիճակի լինել անել մարդու իրավունքների պաշտպանի գործը։ Եվ մինչ այս պահը ես ի վիճակի չեմ եղել դա անել»,- հայտարարել է Դունյա Միյատովիչը։

Նա հավելել է, որ եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո ինքը պատրաստ է եղել մեկնել ԼՂ, բայց չի կարողացել։

«Հուշագիր եմ հրապարակել, որում կարևոր կետեր ու հստակ հանձնարարականներ եմ տվել կողմերին՝ ՀՀ-ին և Ադրբեջանին»,- հայտարարել է պաշտոնյան՝ նշելով, որ ոչ մի առաջադրված խնդիր՝ անհետ կորածների, բանտարկվածների, ականազերծման և այլի հետ կապված, երկու տարի անց չի լուծվել։

«Փաստն այն է, որ չեմ կարողանում գնալ։ Ինչո՞ւ։ Ձեր պատճառով է, անդամ երկրների պատճառով է, քանի որ դուք չեք համագործակցում հանձնակատարի հետ, որպեսզի ես հասանելիություն ունենամ։ Եթե ինձանից կախված լիներ, ես կարող եմ հենց հիմա էլ մեկնել»,- հայտարարել է Դունյա Միյատովիչը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթև Ֆռանգյան