Մակրոնը հայերենով գրառում է արել՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին
Քաղաքականություն
24.04.2023 | 20:38Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերենով գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին։
«Այս ապրիլի 24-ին Ֆրանսիան նշում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Զոհերի հիշատակը պաշտպանելու համար խորհրդածության օր է. Հայ ժողովրդի վերածնունդի խորհրդանիշն է: Վկայությունն է նաև Հայաստանին Ֆրանսիայի վճռական և տևական աջակցության»,- մասնավորապես գրել է Մակրոնը։