Ինչ կլինի, եթե Էրդողանը պարտվի ընտրություններում. Foreign Policy-ի անդրադարձը

Լուրեր

08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
Բոլորը

Դժվար է պատկերացնել, որ Էրդողանն արժանապատիվ կընդունի պարտությունը։ Այս մասին Foreign Policy-ում հրապարակված հոդվածում գրում է Ստոկհոլմի համալսարանի թուրքական հետազոտությունների ինստիտուտի հետազոտող Ռուբեն Սիլվերմանը։

Ըստ նրա՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է խաղաղ ճանապարհով չզիջել իշխանությունը մայիսի 14-ի նախագահական ընտրություններում պարտության դեպքում։

Անդրադառնալով հարցումներին, որոնք ենթադրում են գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հնարավոր հաղթանակը, Սիլվերմանը գրում է․ «Երկու տասնամյակ անց Էրդողանի հեռանալը դժվար է պատկերացնել: Հարցումները ցույց են տալիս, որ նա կարող է պարտվել ընդդիմադիր թեկնածուին, սակայն տարածված համոզմունք կա, որ նա կանի ամեն ինչ իշխանությունը պահպանելու համար՝ օգտագործելով իր պաշտոնավարման առավելությունները՝ դուրս գալու նեղ իրավիճակից»։

Հեղինակը նշում է, որ Էրդողանն առաջին նախագահն է, որն իշխանության է եկել ոչ թե խորհրդարանական, այլ ժողովրդի քվեարկությամբ, և որ իր առաջին ժամկետում նա «գործել է կուսակցական պահվածքով, որը շատ իրավաբաններ համարում են արգելված», և որ 2017 թվականի սահմանադրական փոփոխություններով Թուրքիայում նախագահական համակարգ ներդնելուց հետո նա «օգտագործել է իր նորահայտ լիազորությունները՝ միջամտելու հասարակության այն մի քանի հատվածների գործունեությանը, որոնք ինչ-որ չափով ինքնավար էին մնացել»։

«Թուրքիայի նախագահական ընտրությունների շուրջ անհանգստության հիմնական հարցն է, թե ինչպես է Էրդողանն արձագանքելու արդյունքներին։ Դժվար է պատկերացնել, որ Էրդողանը կընդունի իր պարտությունը, քանի որ այն կարող է աննախադեպ լինել։ Թուրքիայի ոչ մի նախագահ երբևէ ուղղակի քվեարկությամբ չի հեռացվել պաշտոնից»,- գրում է հոդվածագիրը։

Սիլվերմանը նաև նշում է, որ Էրդողանը քրեական հետապնդման և բանտարկության միջոցով մի կողմ է թողել «հետաքրքիր քաղաքական գործիչներին», ինչպիսիք են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և քուրդ առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշը։

«Էրդողանի համար լինել առաջինը, որը հասել է այսպիսի իշխանության, տեսլական ու երևակայություն էր պահանջում։ Հարցն այն է, թե նա կարո՞ղ է նաև պատկերացնել, որ առաջինը հրաժարվի դրանից»,- եզրափակում է հեղինակը։

Էմմա Չոբանյան