«S-400»-ները գնելու դեպքում ԱՄՆ-ը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վես Միտչելը Թուրքիայի իշխանություններին զգուշացրել է, որ եթե վերջիններս Ռուսաստանից գնեն «S-400» ՀՕՊ համակարգերը, Վաշինգտոնը Անկարայի նկատմամբ կիրառելու է պատժամիջոցներ. փոծխանցում է ermenihaber-ը:

Մասնավորապես հնարավոր է, որ Թուրքիայի նկատմամբ կիրառվի «Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքը (CAATSA):

Նա զգուշացրել է, որ եթե Թուրքիան գնի այդ ՀՕՊ համակարգերը հետագայում դժվար կլինի կարգավորել թուրք-ամերիկյան հարաբերությունները։

Դրանից զատ, ամերիկացի պաշտոնյան նաև խոսել է Թուրքիայում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրյունսոնի, ինչպես նաև Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակից Մեհմեթ Թոփուզի մասին։ Վերջիններս Թուրքիայում կալանավորված են և մեղադրվում են գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեջ։

Միտչելը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ԱՄՆ-ի քաղաքացիներին, հակառակ դեպքում թուրք-ամերիկյան լարվածությունը ավելի կխորանա։

Նա նաև կոչ է Թուրքիայի իշխանություններին վերացնել Թուրքիայում դեռևս պահպանվող արտակարգ դրությունը։