Վաշինգտոնը դեսպանից ցածր աստիճան ունեցող դիվանագետի կուղարկի ՄԱԿ-ի ԱԽ՝ ՌԴ նախագահության ժամանակաշրջանում

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

ԱՄՆ-ը Ռուսաստանի նախագահության օրոք նվազեցրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր ներկայացուցչության մակարդակը։ Այս մասին հայտնում է Politico-ն։

Վաշինգտոնը փոխել է իր ներկայացվածության ռազմավարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, երբ ռոտացիոն հիմունքով կառույցի ղեկավարումը ստանձնել է Մոսկվան։ Այժմ ԱՄՆ-ը հանդիպման կուղարկի ավելի ցածրաստիճան դիվանագետների, քան դեսպանն է։

«Խենթություն է, որ Ռուսաստանն Անվտանգության խորհրդի մշտական անդամ է այն բանից հետո, երբ կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը: Սա իսկապես այն բանի բազմաթիվ դրսևորումներից մեկն է, որ Անվտանգության խորհուրդը և ամբողջ ՄԱԿ-ը բարեփոխման կարիք ունեն»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։

Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահությունը անդամների շրջանում փոխվում է ամեն ամիս՝ հերթափոխով։ Հաջորդ ամիս՝ մայիսին, ԱԽ-ում նախագահությունը կստանձնի Շվեյցարիան, իսկ հունիսին՝ Արաբական Միացյալ Էմիրությունները։

Տաթև Ֆռանգյան