Կոչ ենք անում առերեսվել ճշմարտությանը․ Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիան հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ կարևորում է մարդու իրավունքների պաշտպանությունը, անցյալում մարդու իրավունքների խախտումների, ջարդերին դիմակայելու անհրաժեշտությունը՝ ժողովրդավարական, արդար և խաղաղ ապագա կառուցելու համար։

«Չնայած հետաքննության մշտական ​​սպառնալիքներին, ինչպես մենք նշել ենք նախորդ տարիների մեր հայտարարություններում՝ լինի դա «Մեծ Եղեռն», ինչպես տուժողները կոչում են, կամ ինչպես լեհ փաստաբան Ռաֆայել Լեմկինն է անվանել ցեղասպանություն, որը գրել է՝«Ես մտածեցի և գրեցի դա՝ ոգեշնչված հայ ժողովրդի հանդեպ արվածից», ճշմարտությունը չի փոխվի։ Երկու հազար հինգ հարյուր տարի այս հողերում ապրած և այս հողերի լեզվի, մշակույթի և արվեստի մեջ ներդրած հայ համայնքն այլևս չի ապրում այս հողերում։ Մենք հարգում ենք Մեծ Եղեռնի, Մեծ աղետի և ցեղասպանության զոհերի հիշատակն ու ևս մեկ անգամ կիսում ենք հայ համայնքի ցավը»,- ասվում է հայտարարության մեջ։

Կազմակերպությունը նաև կոչ է անում «ճշմատության բացահայտման գործընթաց սկսել՝ առերեսվելու համար»։

Հավելենք, որ Թուրքիայի իշխանությունները դատական գործընթաց էին սկսել Դիարբեքիրի փաստաբանների միության դեմ՝ ավելի վաղ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ի արված հայտարարությունների համար՝ մեղադրելով «մարդկանց ատելության ու թշնամանքի դրդելու», «թուրք ազգին վիրավորելու», «երկրի պետական կառույցներն ու մարմինները վիրավորելու» համար։

Նախորդ տարի թուրքական դատարանն արդարացրել էր Դիարբեքիրի փաստաբանների միության նախագահ Նահիթ Էրենին, նախկին նախագահ Ահմեդ Օզմենին և գործադիր խորհրդի նախկին 9 անդամներին հայտարարությունների գործով։

Էմմա Չոբանյան