ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդ կստեղծվի. հայտարարություն

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 18-ին ոստիկանությունն իր պաշտոնական կայքէջում տարածել է հայտարարություն ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդ ստեղծելու մասին: Տեղեկացնում ենք, որ առայսօր Խորհրդում ընդգրկվելու վերաբերյալ ստացվել է թվով 28 հայտ, որից 14-ը` հասարակական կազմակերպություններից, և 14-ը` քաղաքացիներից:

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, վերստին հիշեցնում ենք, որ Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպությունների /միավորումների/ ներկայացուցիչներ, իրավապահ գործունեության ոլորտում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ ունեցող անձինք, իրավապաշտպաններ, մշակութային և հասարակական այլ գործիչներ, որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի գործառույթների արդյունավետ իրականացմանը:

“Եվս մեկ անգամ արձանագրելով, որ դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանված ս/թ հունիսի 29-ը ներառյալ` հիշեցնում ենք, որ դրանք Խորհրդի նախագահին կարող են ներկայացվել [email protected] էլ. փոստի հասցեով: Հարցերի դեպքում խնդրվում է կապ հաստատել (010) 596-310 հեռախոսահամարով”, – ասված է հաղորդագրությունում: