«Հայփոստի» առաքանու հանձնումն ուշացնելու վերաբերյալ «թեժ գծով» ահազանգ է ստացվել նախարարություն

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով 2017թ. հունիսին ստացվել է շուրջ 100 հեռախոսազանգ. տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

«Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից փոստային առաքանու հանձնումն ուշացնելու վերաբերյալ «թեժ գծով» ստացված ահազանգի հետքերով համապատասխան հարցում է ուղարկվել վերոնշյալ ընկերությանը՝ անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու համար: Այդ մասին տեղյակ է պահվել նաև քաղաքացուն: Նախարարությունը հետևողական է լինելու բարձրացված խնդրի ամբողջական լուծմանը:

«Թեժ գծով» ստացված մյուս ահազանգը եղել է սոցիալական ծառայության կողմից տրամադրված թվային ընդունիչի անսարքության վերաբերյալ: «ՀՀՌՑ» ՓԲԸ-ի մասնագետները օպերատիվ արձագանքել են ահազանգին, շտկել քաղաքացու տնային ընդունիչ ալեհավաքը և կարգավորել ալիքների ընդունումը:

Հեռուստատեսային թվային ընդունիչ սարքերի համալրման և հեռուստաալիքների ընդունման որակի բարելավման վերաբերյալ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տեղեկատու հեռախոսահամարներով ստացվել է 20 հեռախոսազանգ: Բոլոր դեպքերում տրվել են պատշաճ պարզաբանումներ և անհրաժեշտ խորհրդատվություն:

Նույն ժամանակահատվածում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել շուրջ 77  քաղաքացու:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: