Միջնաժամկետ ծախսերի ծրագրում պետք է փորձենք արտահայտել մեր պետական, ժողովրդական և համազգային ձգտումները. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը. տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը:

Նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետութունում 2019-2021 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները և հարկաբյուջետային շրջանակը: 

Մինչ քննարկումը սկսելը՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ցանկանում եմ արձանագրել հետևյալը. ըստ էության, Միջնաժամակետ ծախսերի ծրագրի ձևակերպումը, կազմումը բավականին տևական պրոցես է, և դա սկսվել է քաղաքական մի իրավիճակում ու ավարտին է մոտենում մեկ այլ իրավիճակում: Մեր խնդիրն է՝ քննարկման արդյունքներով, առաջինը՝ հասկանալ այսօրվա օբյեկտիվ իրավիճակն ու հեռանկարները, երկրորդը. այնուամենայնիվ Միջնաժամկետ ծախսերի ծրագրում պետք է փորձենք արտահայտել այսօր առկա նոր քաղաքական իրավիճակը և դրանից բխող մեր պետական, ժողովրդական և համազգային ձգտումները: Հույս ունեմ, որ այսօրվա քննարկումն այդ առումով կլինի արդյունավետ: Մենք ժամկետով ևս սահմանափակված ենք, բայց պետք է փորձենք այս կարճ ժամանակում մաքսիմալ արդյունավետ աշխատել և ունենալ ոչ միայն իրատեսական, այլ նաև լավատեսական Միջնաժամկետ ծախսերի ծրագիր: Հայաստանում սովորաբար լավատեսությունը և իրատեսությունն օգտագործվում են որպես հականիշներ, մեր և ընդհանրապես կառավարության հիմնական խնդիրն է լավատեսությունն ու իրատեսությունը դարձնել հոմանիշներ: Այս առումով, Միջնաժամկետ ծախսերի ծրագիրն ամենակարևոր գործիքն է այս խնդիրը լուծելու համար»: