Թշնամուն կզսպի ՀՀ-ի մարտունակ բանակը․ ԱՄՆ-ի զսպիչ դերը հավերժ չէ, վաղը քաո՛ս կարող է լինել. Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցման ապահովումը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, շարունակում է մեծ նշանակություն ունենալ ԱՄՆ պետքարտուղարի համար․ «Դա մի բան է, որով մենք շարունակում ենք խորապես ներգրավված լինել: Դա մի բան է, որով պարոն Բոնոն շարունակում է զբաղվել»։

Հարցին, թե ե՞րբ կարելի է ակնկալել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, Պատելն արձագանքել է, թե չի ցանկանում ժամանակացույցից առաջ անցնել. «Բայց վստահ եմ, որ շուտով կիսվելու ավելի շատ բան կունենանք»: Արդյունք սպասե՞լ ԱՄՆ-ի ձևաչափում ընթացող այս գործընթացից՝ պայմանագրի տեսքով։ Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը Factor TV-ի հարցազրույցում հավանական է համարում դրական արդյունք ստանալը այս բանակցություններում, սակայն պնդում է, որ պետք է Ադրբեջանի վրա այնպիսի ուժ գործադրվի, որպեսզի հրաժարվի միակողմանի պահանջներից, և գնա հավասարակշռված խաղաղության. «Միայն Հայաստանի մարտունակ բանակը խաղաղությունը հարատև կդարձնի։ ԱՄՆ-ի զսպիչ դերը հավերժ չէ, աշխարհում վաղը քաոս կարող է լինել։ Ադրբեջանը ագրեսիան շարունակելու ծրագիր ունի՝ իմիտացիոն շփումներ են սրանք։ Ադրբեջանը առանց նախապայմանների խաղաղության պիտի գնա, եթե անկեղծ է։ ՀՀ-ն վտանգավո՛ր պիտի դառնա՝ սպանելու օրակարգ սպասարկելու ունակ։ Ադրբեջանը պիտի հասկանա՝ ցավոտ է լինելու պատերազմը», – ասում է Գուրգեն Սիմոնյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան